Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Տիգրան Գալստյան

Տիգրան Գալստյան

2000-02-25 - 2020-10-31

Ծնվել է 2000թ-ի փետրվարի 25-ին Արագածոտնի մարզի Ապարան շրջանի Արագած գյուղում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստան։
Հաճախել է Ռուսական դպրոց։ Տիգրանի տարերքն էր սպորտը, զբաղվել է տարբեր սպորտաձևով, թե սիրողական մակարդակի, թե պրոֆիսիոնալ՝ լող, հոկկեյ, վոլեյբոլ, բոքս, ձեռնամարտ։ Բայց սիրված սպորտաձևը դա ֆուտբոլն էր,հարձակվող էր,ունի բազմաթիվ մրցանակներ։

2018թ֊ին ինքնակամ վերադարձավ Հայաստան ծառայելու նպատակով։ Զինկոմիսարյատում  նույնիսկ զարմացել էի, թե մարդիկ փախչում են, իսկ դու հաշվառված չլինելով ինքնակամ ներկայացել ես։

2019թ֊ի հունվարի 24֊ին անցավ ծառայության ԱՀ Մարտունի֊2ում։ Լավ ծառայության համար սկզբում շնորհեցին կրտ.սերժանտ, հետո սերժանտ։ Հրամանատարությունը տեսնելով Տիգրանի մտավոր գիտելիքները նրան նշանակեցին ականանետային հաշվարկի հրամանատար,դիրքի ավագ։

Հրամանատարության կողմից արժանացել է «Լավագույն զինվոր֊մարզիկ» և «Քաջարի Մարտիկ»  շքանշանների։

Բանակում էլ էր զբաղվում իր սիրած սպորտով,գումարտակի վոլեյբոլի ավագն էր,մարզում էր մյուս զինվորներին։

2020թ֊ի մայիսի  յոթ ընկերներով իրեն դիրքում Մատուռ էին կարուցել՝ Ս.Սարգիս։

Պատերազմի օրերին կռվել է հենց իր դիրքում մինչև վերջ,ընկերների խոսքով Տիգրանի ոչ մի արձակած արկ չէր վրիպում։ Ճիշտ հաշվարկի շնորհիվ խոցել է թշնամու երեք տանկ, մի քանի զիտեխնիկա, թշնամու մեծ թվով մարդկային կորուստ հասցրել։

Հոկտեմբերի 25֊ին յոթ զիվորների հետ մկրտվել էին իրեն դիրքում, շատ ուրախ էր, մի ուրիշ հավատք ուներ դեպի Աստված, դեպի Խաչը՝ միշտ պարանոցին խաչ կար։

Հոկտեմբերի 30 լույս 31֊ի գիշերը շատ թեժ կռիվ էր Մարտունիում, հրամանատար նկատելով դիվերսիոն խմբի ներթափանցումը Մարտուն 2֊ի զորամաս վիրավոր լինելով չի կարողացել կրակի, Տիգրան ինքն էր ստանձնել այդ պարտականությունը և ոչնչացրել է ամբողջ դիվերսիոն խումբը։

Դրանից հետո զանգել էր քրոջ ամուսնուն ու ասել, որ ոչին չի լսում կրակոցից ականջները խլացել է։

Վերջին զանգը եղել է հոկտոմբերի 31֊ի առավոտ, երկար կրակելուց հետո դուրս էր եկել զինմթերքի համար, չհամբերելով որ ընկերները բերեն, խոր վիավորում է ստանում ականի բեկորի հարվածից։ Մի քանի րոպե հետո անմահացել ընկերոջ գրկում։

Վերջին բառերն են եղել․ «Տղերք ինձ մենակ չթողնեք, խոսացեք հետս, ուղղակի խոսացեք»։

Հետմահու արժանացել է ԱՀ կողմից «Մարտական Ծառայություն» մեդալով։

Ձեզ բացակա չենք դնի․ Տիգրան Գառնիկի Գալստյան

Հանուն հայրենյաց ... Տիգրան Գառնիկի Գալստյան

Տիգրան Գառնիկի Գալստյան

 

Տիգրան Գալստյան

Տիգրան Գալստյան

2000-02-25 - 2020-10-31
Ծնվել է 2000թ-ի փետրվարի 25-ին Արագածոտնի մարզի Ապարան շրջանի Արագած գյուղում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստան։ Հաճախել է Ռուսական դպրոց։ Տիգրանի տարերքն էր սպորտը, զբաղվել է տարբեր սպորտաձևով, թե սիրողական մակարդակի, թե պրոֆիսիոնալ՝ լող, հոկկեյ, վոլեյբոլ, բոքս, ձեռնամարտ։ Բայց սիրված սպորտաձևը դա ֆուտբոլն էր,հարձակվող էր,ունի բազմաթիվ մրցանակներ։