Ծնվել է 1994 թ. Հուլիսի 22-ին Երևանում: 2001-2009թթ սովորել է Սիամանթոյի անվան միջն. դպրոցում, 2009-2012թ. 105 ավագ դպրոցում:
2012 թ. դեկտեմբերին զորակոչվել է հայոց բանակ: Ծառայությունն անցել է Քարվաճառում: 2015թ.-ից աշխատանքի է անցել Պաշտպանության նախարարությունում: Մասնակցել է Քառօրյա, Տավուշյան և Արցախյան մարտերին:
2020թ. հոկտեմբերին կամավորագրվել է հայրենիքի պաշտպանությանը, մասնակցել է Խոջալուի, Աղդամի, Շուշիի մարտերին:
Զոհվել է Շուշիում նոյեմբերի 7-ին:
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Վարդան Մամիկոնյան» մեդալներով:
Հուղարկավորված է Շահումյանի գերեզմանատանը: