Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Տիգրան Սահակյան

Տիգրան Սահակյան

2002-01-26 - 2020-10-03

Ծնվել է 2002թ. հունվարի 26-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում Սահակյանների ընտանիքում։ 2007 թվականին հաճախել է գյուղի դպրոցի առաջին դասարան։ Նա եղել է դպրոցական միջոցառումների զարդը, հայրենասիրական երգերով բազմիցս հուզել ու ոգևորել բոլորին։ Միաժամանակ հաճախում է սպորտային խմբակների՝ լողի, բռնցքամարտի, ֆուտբոլի, մարտեր առանց կանոնների։ Բռնցքամարտի հանրապետական մրցումների ժամանակ զբաղեցրել է պատվավոր հորիզոնականներ։

Երբ 2019 թվականին արդեն ավարտում է միջնակարգ դպրոցը, վճռականապես որոշում է դառնալ իր ժողովրդի մաքրամաքուր, անխառն երգերի կատարողը, իսկ մինչ այդ Էջմիածնի Կոմիտաս անվան մշակույթի պալատի Ծովինար Հարությունյանի «Զանգակ» երգի ստուդիայի մենակատարն էր։ Միաժամանակ մասնակցում էր ստեղնաշարային գործիքների պարապմունքների։

2018թ. հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 3-ը մասնակցել է Վրաստանի Հանրապետության Քոբուլեթիում անցկացվող «Նարնջագույն Քոբուլեթի» միջազգային մրցույթ-փառատոնին՝ ներկայացնելով Էջմիածին քաղաքը և զբաղեցնելով 2-րդ պատվավոր հորիզոնականը «Հայեր, միացե՛ք» երգով։ Էջմիածնի քաղաքապետարանի կողմից ստացել է շնորհակալագրեր անթերի կատարման և հայրենասիրական ոգին բարձր պահելու համար։ Բազմիցս հանդես է եկել տարբեր զորամասերում։

2019 թվականի հուլիսին ընդունվում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Հայ երգեցողություն» նախապատրաստական բաժին, իսկ 2020 թվականի հուլիսին հաջողությամբ հանձնելով ընդունելության քննությունները, ընդունվում է նույն բաժնի առաջին կուրս։

Նույն թվականի օգոստոսի 13-ին զորակոչվել է բանակ, ծառայել Մարտակերտում, սեպտեմբերի 3-ից՝ Մատաղիսում։ Տիգրանը ծառայության մեկնելուց առաջ իր զորակոչման օրը Էջմիածին քաղաքում, զինկոմիսարիատի բակում՝ Տիգրան Մեծի արձանի հարևանությամբ, հագին Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկը երգեց Գուսան Հայկազունու Մոնթե Մելքոնյան հեղինակային երգը։

Սեպտեմբերի 27-ի լուսաբացը արյունոտ էր, օդանավերի հռնդյունից, տանկերի՝ մինչև հողի ընդերքը թափանցող ավերվածություններից, արկերի պայթուններից։ Հարկադրված էին դուրս գալ թաքստոցներից, որովհետև արդեն կենաց-մահու պայքարի ժամն էր։ Մոտ վեց օր նորակոչիկները մասնակցել են Թալիշի պաշպանական մարտերին՝ օգնելով, որ Թալիշում դեռևս ողջ մնացած զինվորները դուրս գան շրջափակումից։

Հոկտեմբերի 2-ին թիկունքը ապահովելով, օգնել են, որ Մատաղիսում տեղակայված զինվորները (300 հոգուց ավելի) խմբերով դուրս գան, փրկվեն սպառնացող մոտալուտ շրջափակումից։ Տղաները փրկվել են, իսկ տասից ավելի հերոսաբար կռվող նորակոչիկները իրենց հրամանատարի հետ երկու անգամ ընկել են շրջափակման մեջ։ Մի կերպ ճեղքելով օղակը՝ գիշերով, տեղատարափ անձրևի տակ 20-25 կմ քայլելով Մատաղիս-Մարտակերտ ճանապարհով, լուսաբացին ընկել են թշնամու հրթիռակոծման տակ։

Դա չարաբաստիկ հոկտեմբերի 3-ն էր։ Վաղ առավոտ ազերիների օդուժը ուժգին հարվածներով անընդհատ ռմբակոծում է անպաշտպան, երկար, դժվարանցանելի ճանապարհից հոգնատանջ, քաղցած պատանիներին։ Հենց այստեղ էլ անմահանում են 18-ամյա հայրենյաց պաշպաններ Տիգրան Սահակյանը, Արմեն Գրիգորյանը և Նարեկ Երիցյանը։

Տիգրանը հետմահու արիության և խիզախության համար 2021թ. հունվարի 21-ին պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով Արցախի Հանրապետության նախագահի կողմից։ Թիվ 33651 զորամասի կողմից 2021թ. մայիսի 22-ին պարգևատրվել  է «6-րդ ՊՇ  անձնուրաց պաշտպան»  մեդալով։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կողմից 2021թ. հոկտեմբերի 20-ին պարգևատրվել է ԵՊԿ-ի 100-ամյակի նվիրված հուշամեդալով։

Տիգրան Սահակյան

Տիգրան Սահակյան

2002-01-26 - 2020-10-03
Ծնվել է 2002թ. հունվարի 26-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում Սահակյանների ընտանիքում։ 2007 թվականին հաճախել է գյուղի դպրոցի առաջին դասարան։ Նա եղել է դպրոցական միջոցառումների զարդը, հայրենասիրական երգերով բազմիցս հուզել ու ոգևորել բոլորին։ Միաժամանակ հաճախում է սպորտային խմբակների՝ լողի, բռնցքամարտի, ֆուտբոլի, մարտեր առանց կանոնների։ Բռնցքամարտի հանրապետական մրցումների ժամանակ զբաղեցրել է պատվավոր հորիզոնականներ։