Ապրիլի 24-ին ծնվեց Մհերը,ամուսինս նեղսրտում էր,Ցեղասպանության օրն էր ծնվել մեր տղան,բայց հուսադրում էի ասում էի` ոչինչ զինվոր է ծնվել,փաստորեն խոսքերս ուժ ունեցան, Մհերս հավերժ զինվոր էլ մնաց... Շատ աշխույժ էր, չարաճճի,անսահման կամեցող ու հոգատար էր։ Քույրիկի հետ շատ էին կապված,կարծես`մի մարմին լինեին։
Շիրակի մարզում տեղի ունեցավ արցախյան վերջին պատերազմում զոհված հերոս Ցոլակ Խաչատրյանին նվիրված միջոցառումը: Դասասենյակն անվանակոչվեց հերոսի անունով: Միջոցառումը կազմակերպել էր հերոսի պատմության ուսուցիչը:
Զինակիցները պատմում են՝ Գրիգորյանը հատուկ նշանակության ջոկատի կազմում նախընտրել է լինել շարքային զինվորի կողքին և անմիջականորեն պատերազմի դաշտում վարել մարտը: Շարքային հատուկենտ զինվորները, որոնք հիմա ողջ են մնացել, Արայիկ Գրիգորյանին հիշում են որպես հոգատար, ամեն պահի քաջալերող հրամանատարի:
45-ամյա Կարինե Ուդումյանը ապրում է անցյալի հիշողություններով ու կարոտով։ Տանը, բակում, քաղաքում՝ ամեն ինչ ամուսնուն է հիշեցնում։ Կարինե Ուդումյանի ամուսինը՝ Արմեն Գրիգորյանը, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ Թաղավարդում։
ժամկետային զինծառայող Հենրիկ Նիկողոսյանը դադարեց քայլել 44-օրյա պատերազմում ստացած ողնուղեղային վնասվածքից հետո։
Նորից քայլելու հույսը ոչ մի վայրկյան չի լքում նրան, ասում է՝ բժշկությունը շատ արագ է զարգանում մեր օրերում, մի բան հաստատ գտնելու են։ Այժմ բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։
Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի մարզադահլիճն այսօր անվանակոչվել է արցախյան վերջին պատերազմում հերոսացած ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Ռաֆիկ Սահակյանի անունով։
Համլետը կենդանի լեգենդ էր դարձել: Առաջին ջոկատներից մեկի հրամանատարն էր: Աստված թե ինչպես է այդքան համարձակություն, ճարպկություն եւ ուժ ներդրել մի մարդու մեջ, դա մեր գիտենալու բանը չէ, դա իր գաղտնիքներից է:
30-ամյա Սրբուհի Հովսեփյանն ասում է՝ ամուսնու զոհվելուց հետո միայն երեխաներն են ապրելու ուժ տալիս: Հովսեփյանների ընտանիքում ոչինչ արդեն առաջվանը չէ, չկան ուրախությունն ու ծիծաղը, փոխարենը՝ կարոտն է ու երջանիկ անցյալի մասին հուշերը:
«Ես ընդհանրապես չէի պատկերացնում, որ նման դեպք կլինի մեզ հետ։ Ես ոգևորությամբ, մի ուրիշ կարգի ճանապարհեցի, ասեցի՝ եթե դու չգնաս, ո՞վ պիտի գնա, էնտեղ 18 տարեկաններն են, ինքն էլ էր հույսով, որ հետ ա գալու։
Կարինայի ամուսինը՝ 30-ամյա կապիտան Հովհաննես Գրիգորյանը, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ Թալիշում՝ ընկնելով հակառակորդի շրջափակման մեջ։
Կարինա Գրիգորյանը ամուսնու հետ վերջին անգամ կապ է հաստատել սեպտեմբերի 27-ի երեկոյան, ասել, որ երեխաների հետ բարեհաջող հասել են Հայաստան։ Այդ զանգը վերջինն է եղել, այնուհետև Հովհաննես Գրիգորյանի հեռախոսը մշտապես անհասանելի է եղել։