Կիրակի, Ապրիլի 19, 2026
Կիրակի, Ապրիլի 19, 2026
Հակառակորդը կրակել է Ելփին գյուղ տանող ճանապարհի և մարտական դիրքերի ուղղությամբ, վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա

Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Հուլիսի 07, 2022
Որդիներին կորցրած ծնողների ուխտագնացությունն Արցախ

2020-ի արցախյան պատերազմում որդիներին կորցրած ծնողները ուխտագնացության են մեկնել Արցախի սրբավայրեր: Առաջին օրը ծնողները հայտնի Ցորի զորամասում էին, ապա՝ Գանձասարի վանքում:

Հուլիսի 07, 2022
Երեխան դարձել է մեր կյանքի իմաստը. 44-օրյա պատերազմում զոհված սպայի մայրը դուստր է ծնել եւ հույս ունի որդի էլ ունենալ

48-ամյա Անգելինա Ռաֆայելյանի դուստրը նրա բոլոր թոռներից փոքր է։ Փոքրիկ Վանեն ծնվել է մարտի 24-ին, նա 3 ամսականից մի քիչ է ավելի։ Թոռները 1-9 տարեկան են։ Երբ Վանեն դառնա մեկ տարեկան, Անգելինան եւ նրա ամուսինը մտադիր են կրկին դիմել վերարտադրողականությամբ զբաղվող մասնագետներին՝ եւս մեկ երեխա ունենալու հույսով։

Հուլիսի 06, 2022
Ամուսինս երևի մի ամիս ուշքի չէր գալիս էդ սթրեսից ու տենց վիրավոր՝ սաղ օրը Եռաբլուրում, սաղ օրը իր եղբոր մոտ․ Մարիամ Մնացականյանն ասում է՝ արդեն չեն զգում, թե ինչպես են ապրում

​​​​​​​Մարտակերտից 23-ամյա Մարիամ Մնացականյանն ասում է, որ Արցախյան պատերազմը այնպիսի անսպասելի դժվարություններ ու ողբերգություններ բերեց, որ իրենք էլ զարմանում են, թե ինչպես են այդ ծանր բեռան տակ ապրում: «Մարդ ապրում ա էնքան որ երեխեքի համար»,- հուզմունքով նշում է նա։

Հուլիսի 06, 2022
Իրեն հենց ղեկի վրա են խփել, վիրավորումը եղել ա սրտի-թոքի հատվածում․ Սեդա Իսրայելյանը ամուսնու զոհվելուց հետո փորձում է ապրել՝ հիշելով նրա վերջին խոսքը

Ոնց որ ամբողջ աշխարհը փլվեր գլխիս՝ այսպես է նկարագրում պատերազմի ժամանակ ամուսնու զոհվելու մասին լուրն իմանալը 32-ամյա Սեդա Իսրայելյանը։
Սեդայի ամուսինը՝ պայմանագրային զինծառայող 34-ամյա Ռուսլան Իսրայելյանը, զոհվել է նոյեմբերի 7-ին՝ հերթական վիրավորին օգնության հասնելու ժամանակ շրջափակման մեջ հայտնվելով։

Հուլիսի 06, 2022
Իմ գրկում հիմա Արմանիս եմ զգում. հիվանդանոցից դուրս գրվեց պատերազմում զոհված Արմանի եղբայրը

Արցախյան 44-օրյա պատերազմում միակ որդուն՝ 20–ամյա Արմանին կորցրած Ազատյանները որդի են ունեցել։ «Աստղիկ» բժշկական կենտրոնում փոքրիկ Արմանին դիմավորելու էին եկել ոչ միայն բարեկամները, այլեւ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։

Հուլիսի 05, 2022
Վազել է թշնամու կրակոցների ուղղությամբ․ 15 օր անց զինվորի մահվան հանգամանքներն անհայտ են

19-ամյա ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանի զոհվելուց շուրջ 15 օր անց զինվորի մահվան հանգամանքներն անհայտ են։ Նա հունիսի 18-ին Վերին Շորժայի սահմանին մարտական հերթապահություն իրականացնելիս է զոհվել։

Հուլիսի 05, 2022
Տեղի է ունեցել Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻԿ ՍԱՄՎԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՒՇԱՆՅԿՅԱՆ բացման հանդիսավոր արարողություն

Հայկական Զինված ուժերի կազմավորման 30ամյակի նախօրեին Շիրակի մարզի Լանջիկ համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻԿ ՍԱՄՎԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՒՇԱՆՅԿՅԱՆ բացման հանդիսավոր արարողությունը։

Հուլիսի 05, 2022
Նարե Վարդանյանի ամուսինը բեկորային վիրավորում է ստացել, ամուսնու եղբորից ստույգ լուր չունեն

26-ամյա Նարե Վարդանյանը Արցախյան պատերազմի հետևանքով ընտանիքի հետ տեղահանվել է և ապաստան գտել Հայաստանի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Ասում է, որ ո՛չ Հայաստանում է դեռ հարմարվել ստացվում, ո՛չ էլ Արցախում է այս պահին ապագա տեսնում։ Ընտանիքը փորձում է դեռ պատերազմի շոկից դուրս գալ։ 

Հուլիսի 05, 2022
Թուրքերը մեր գլխավերևում են, դեռ ոչ մի լավ բան չեմ տեսնում․ ամուսինը՝ զոհված, երեխան՝ խնդիրներով, Սիրուշը վախը սրտում Արցախ է վերադարձել

​​​​​​​Արցախյան պատերազմը գլխիվայր շրջել է Հարությունյանների ընտանիքի կյանքը։ 37-ամյա Սիրուշ Սիմոնյանի ամուսինը՝ Արցախի Հանրապետության ոստիկանության ՊՊԾ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արսեն Հարությունյանը, հայրենիքը պաշտպանելիս զոհվել է հոկտեմբերի 15-ին։

Հուլիսի 05, 2022