
Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:

Մարտի 8-ին ժամը 23։00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։

Այսօր, ժամը 15։00-ի սահմաններում ադրբեջանցի զիծառայողները ականանետով կրակել են Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը։

Մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։

Արցախի Թաղավարդ գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից երեկ կեսօրից մինչև ուշ երեկո պարբերաբար կրակոցներ են եղել որոնք պարզ լսվել են գյուղում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Թաղավարդի համայնքապետի տեղակալ Սևակ Խաչատրյանը։

անգստյան օրերին ԱՐԱՐ Հիմնադրամի մեր թիմով գտնվում էինք Արցախում, որտեղ վերջին մի քանի ամիսների ընթացքում, Արցախի Անվտանգության Խորհրդի հետ համագործակցելով, մեր հիմնադրամը մի շարք նոր ծրագրեր է իրականացնում։

Մարտի 7-ին՝ ժամը 12։40-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։

Ադրբեջանական կողմը կրակել է Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ. տեղեկությունը 24 News-ի հետ զրույցում հաստատել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը

Լույս է տեսել «Աբգարի երկար նամակը՝ կարճ հրաժեշտից առաջ» գիրքը։ Այն 44 –օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի մասին է, գրքում ամփոփված են ծնողների ապրումները, պատերազմի օրերի զգացողությունները։ Գրքի վաճառքի գումարը կուղղվի Կիրանցի Սուրբ Երրորդության եկեղեցու վերականգմանը։ Այն եղել է Աբգարի երազանքը։