Քանի որ եղբորս մահվան մասին հաճախ շատ սխալ կամ կիսատ ինֆորմացիա է շրջանառվում՝ հարկ եմ համարում հստակեցնելը: Իմ եղբայրը՝ Դավիթ Գիշյանը, պատահական գերության մեջ հայտնված և զոհված զինվոր չէ:
44-ամյա Արմենը 17 տարի առաջ էր անցել Զինված ուժեր ծառայության։ Նախքան Քարվաճառի հանձնումը նա ծառայում էր Օմարում։ Մասնակցել էր ապրիլյան եւ 44-օրյա պատերազմներին։
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ագրեսիվ հարձակման ժամանակ նահատակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Կարեն Կարապետյանը։ Նրան մոտ մեկ ամիս փնտրել են անհետ կորածների մեջ՝ հույս ունենալով, որ ողջ է։
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Վարդանյանը։
2020-ի հոկտեմբերը ողբերգական էր 23-ամյա Մարիաննա Բաղիրյանի ընտանիքի համար։ Մարիանան պատմում է, որ սկզբում ստացել են եղբոր զոհվելու լուրը, այնուհետև իմացել են, որ ամուսնու եղբորն են սնայպերով խփել, օրեր անց տեղեկացել են՝ մորեղբայրն է զոհվել։ «Էս ի՞նչ կյանք է»,- հուզմունքով ասում է Մարիաննան և ընդգծում՝ պատերազմը շրջեց իրենց կյանքը։
Սեպտեմբերի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ նախորդ օրը ադրբեջանական սադրանքի հետևանքով երեք զոհ ենք ունեցել։ Զոհվել են փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:
Պայմանագրային զինծառայող Բարիս Կարախանյանը սեպտեմբերի 13-ի կեսգիշերն անց սկսված պատերազմում զոհվածներից մեկն է։ Նա պաշտպանել է Ջերմուկը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը պատճառ դարձավ, որպեսզի մեր հայրենակիցներից շատերը լքեն իրենց տները և ժամանակավոր բնակություն հաստատեն Հայրենիքի այլ շրջաններում։ Այդ ընթացքում նրանք բախվեցին սոցիալական տարբեր խնդիրների, որոնք էլ ֆիքսել է երիտասարդ լուսանկարիչ Սամուել Ոսկանյանի տեսախցիկը։
48-ամյա ավագ լեյտենանտ Սամվել Վարդանյանը երրորդ պատերազմն էր, որին մասնակցեց և հոկտեմբերի 1-ին հայրենիքը պաշտպանելիս զոհվեց Թալիշում։ «Ամուսինս Բաքվի փախստական ա, 1992 թվին եկել ա Ղարաբաղ, մնացել, կռվին ա մասնակցել, 93-ին ոտքից վիրավորվել ա: 2016-ին էլ իրան տարել են, կռվին մասնակցել ա, էս անգամ էլ ամսի 27-ի առավոտ շուտ կանչեցին։ Սկզբում Մարտակերտ-Մատաղիս գնաց, հետո էլ Թալիշ տարան, էնտեղ էլ զոհվեց»,- ցավով պատմում է կինը՝ Համեստ Վարդանյանը։
Ինքը մինչև վերջ չասեց՝ ինչ ա կատարվում, մենակ ասեց՝ մամա, խոխեքից շատերը չկան, զինվորներս չկան, ծնողների աչքերին ո՞նց եմ նայելու, ինքը միայն երեխեքի մասին էր մտածում… Դե հիմա ոչ ինքը կա, ոչ երեխեքը, էդ պոստից ոչ մեկը չկա,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է 50-ամյա Լյուսիկ Պետրոսյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է ավագ որդուն։