Գրքի հեղինակ Տաթև Հարությունյանը նշում է, որ, թերևս, իրեն չի կարող համարել ՏՂԵՐՔԻ մասին գրվող գրքի հեղինակ, քանզի ամենքի կյանքի հեղինակը հենց իրենք են՝ ՏՂԵՐՔԸ։
Ռուբեն Եսայանը ծնվել է 2001 թվականի մարտի 14-ին Սիմֆերոպոլ քաղաքում։ Չորս քույրերի միակ եղբայրն է։ Սովորում է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կուրսում, մասնագիտական ապագան պատկերացնում է ռոբոտաշինության, իսկ ավելի կոնկրետ՝ ռազմարդյունաբերության ոլորտում։
Նա արիասիրտ զինվոր էր: Միշտ կանգնած էր զինակից ընկերների թիկունքին: Աչքի էր ընկնում հայրենասիրական բարձր ոգով: Ընկերները նրան շատ էին սիրում: Բոլորի համար հեղինակավոր եւ առաջինն էր:
Փոքրուց է սիրել զինվորական գործը։ Հայրս հաճախ դեմ էր, սակայն նա է ընտրել իր ուղին։ Հենց առաջին օրվանից մասնագիտացել էր իր գործի մեջ, շատերը զարմանում էին Դավիթի մասնագիտական հմտությունների վրա։ Դեռ երկու տարի էր, ինչ աշխատանքի մեջ էր, բայց ծառայակից ընկերներն ասում են, որ Դավիթը զարմանալի հասունություն ուներ տարիքի համեմատ
Շատ ընկերասեր էր, բարի, համեստ, զուսպ, չէր սիրում իրեն գովել, չէր սիրում աչքի ընկնել, անչափ հայրենասեր էր,-այսպես է հերոս որդուն՝ Էրիկ Լեռնիկի Հովհաննիսյանին բնութագրում մայրը՝ Հասմիկ Բախշյանը: Այս մասին փաստում են նաև Էրիկի ընկերները, որոնք բոլորը միաբերան ասում են, որ նա շատ համեստ ու խելոք էր:
Արցախից բռնի տեղահնված Մարտան երեք անչափահաս երեխաների հետ հայտնվել է անելանելի իրավիճակում։ Արցախյան վերջին պատերազմի հիշողություններից՝ թշնամու ռմաբկոծությունների ներքո ապաստարանից-ապաստարան փախչելը, եկել են փոխարինելու երեխաների հետ տնից տուն տեղափոխվելուն։ Բնակարանի վարձավճարները բարձր են, իսկ միայնակ մայրն աշխատանք չունի
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում 25 գումարտակը հրամանատարի՝ մայոր Էդգար Մաթևոսյանի (Մաթոսի), գլխավորությամբ ազատագրել էին Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու գրաված <<Լալայկա>> կոչվող բարձունքը:
Ամբողջ մարմնում 250 բեկոր կար, որից ընդամենը երեքն են հեռացրել։ Տանկի հարվածից տուժել էին հատկապես վերջույթները, տեսողությունն ու լսողությունը։ Լիոն Չոփիկյանի երկու ականջի թմբկաթաղանթները պատռվել էին, դրանից հետո տեղադրվել են արհեստական թաղանթներ։ Հինգ վիրահատություն է տարել, երեքն էլ դեռ առջևում է։ Սովորում է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում:
Էրիկը ծնվել է 2002թ.-ի մայիսի 7-ին Երևանում: Նա դպրոցում սովորելուն զուգահեռ հաճախել է բռնցքամարտի և հանդբոլի: Մայրն ասում է, որ հասցրել է նաև մեդալներ նվաճել
Աշխատասեր, հայրենասեր և ծնողներին նվիրված Գոռ Վարդանի Երմալովյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 29-ին Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում։ Ընտանիքի երրորդ զավակն է։