Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Պատերազմի դրվագներ։ Կարեն Դավոյան

Կարենը ցավով է հիշում ու խոսում կորցրած ընկերների ու պատերազմի դառնության մասին:

Հունվարի 21, 2024
Հոկտեմբերի 9-ին Նարինեն պատերազմում կորցրել է որդուն և եղբորը

45-ամյա Նարինե Հակոբյանի 22-ամյա տղան՝ Ասրի Մարգարյանը, և 43-ամյա եղբայրը՝ Նվեր Հակոբյանը, նույն օրը զոհվել են 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների ժամանակ։

Հունվարի 20, 2024
Կարենը զոհվեց խրամատում, մանկության ընկերոջ ձեռքից բռնած, փորձում էին իրար օգնել

Կարեն Մարտիրոսյանը Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղից էր։ Կարենը մեկն է այն հարյուրավոր երիտասարդներից, ով կյանքը դրեց հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, կռվեց մինչև վերջին շունչը, որ ապրի հայրենիքը։ 

Հունվարի 14, 2024
Արկը Պողոսի վրա էր պայթել, փրկությունը անհավանական էին համարում․ Պողոս Մրջումյանի պատմությունը

Պողոսը պնդում է, որ պայթյունից հետո Աստծուն է տեսել, նրան խնդրել է իրեն հետ ուղարկել. Ես որբ եմ մեծացել, մի թող որ իմ երեխաներն էլ որբ մեծանան:

Հունվարի 14, 2024
44-օրյա պատերազմի առաջին զոհվածը կին էր՝ Հասմիկը․ Ոսկեհատ Մելքումյան․ Կյանքին ասել այո՛

Սեպտեմբերի 27-ի առավոտյան  հայտնվեց թշնամու առաջին անօդաչու  սարքը։ Դրան  հաջորդեց առաջին ռմբակոծությունը, որի արդյունքում ունեցանք առաջին զոհը, այն էլ  կին, Հասմիկը՝ հարևան զորամասից։ Հասմիկը տեղում զոհվել էր, թողնելով մեկ անչափահաս որբ՝ դուստր, իսկ Սիման, Էլիզան և Մերին  վիրավորվել էին

Դեկտեմբերի 17, 2023
Գոռս իմ տանն է, իր շունչը զգում եմ, հիմա էլ խորհրդակցում եմ իր հետ, թե ինչ պետք է անեմ ու երբեք չեմ սխալվում

Գոռս երկու տարեկանից սկսեց նկարել, զգացի, որ տաղանդ ունի: Եղբայրն իրենից երեք տարով մեծ է: Երբ դուրս էին գալիս բակ խաղալու, փայտի կտորի կամ տերևի վրա կարող էր ավազով, ածուխով, կավիճով մի պատկեր նկարել ու վազելով տուն բերել՝ մա՛մ, տե՛ս՝ ինչ եմ նկարել. շատ շուտ սկսեց խոսել: Ինքն իր նկարներից ոգևորվում էր։ Փոքր տարիքում արևի շողի հետ էր խաղում։ Եթե ոչինչ չկար խաղալու, արևի շողի հետ խաղը պարտադիր էր

Դեկտեմբերի 17, 2023
Արցախից տեղահանված Օհանջանյանների ընտանիքը դժվարությամբ է Հայաստան հասել

Օրը ցերեկով սկսեցին կրակելը, կարկուտի նման թափվում էր։ Աղդամից կրակում էին, Շուշիից կրակում էին... Չգիտեինք՝ ուր գնայինք, ինչ անեինք։ Ես ու քույրս իջանք նկուղ, աբոյները փռել ենք, վրան պառկել, էդպես քնել ենք։ Ամբողջ գիշեր կրակոցները մի րոպե չդադարեցին

Դեկտեմբերի 17, 2023
Աշտարակում կառուցվում է 44-օրյա պատերազմում անմահացած Գոռ Թումանյանի անունը կրող կրթօջախ

Կոնսերվատորիայի ուսանող Գոռ Թումանյանը բանակի քաջարի մարտիկներից էր։ Նա փայլում էր ամեն տեղ՝ բեմում, բանակում, ռազմի դաշտում։ Միջազգային բոլոր մրցույթներից հաղթանակներով վերադարձող 20-ամյա Գոռն իր կռվով ու պայքարով ընդմիշտ զինվոր մնաց։

Դեկտեմբերի 17, 2023
Շնչում եմ մեր երջանիկ օրերի հիշողություններով՝ հույսով, որ մի օր նորից հանդիպելու ենք․ մի կորսված սիրո պատմություն

Դիրքերում էր, երբ պատերազմը սկսվեց։ Այդ օրը առավոտյան զանգեց, սովորականից շատ հարցերով՝ որտե՞ղ ես, հետո ու՞ր ես գնալու, դրանից հետո ի՞նչ պլաններ ունես։ Քանի որ սիրում էր անակնկալներ անել, մտածեցի` կարող է գալիս է, դրա համար է հարցնում։ Պատերազմը սկսելուց հետո էլ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ: Սեպտեմբերի 20-ի երեկոյան ասացին կատարվածի մասին, չէի հավատում։ Ամսի 24-ին Գոռիս մատանին տվեցին ինձ, խավարեց շուրջս։ Հաջորդ օրը դուրս եկանք Ստեփանակերտից

Դեկտեմբերի 17, 2023
Համեղ քայլեր եմ անում բիզնեսում ու հաջողում․ Գագիկ Սարգսյան․ Կյանքին ասել այո՛

​​​​​​​Գագիկը Գյումրիում է ծնվել, 1996 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ծննդյան օրը չի սիրում այն պատճառով, որ բոլորը զբաղված են Ամանորի նախապատրաստություններով։ Մի քանի դպրոց է փոխել, բայց լավ հիմք, ինչպես ինքն է ասում, դրել են Գյումրու հումանիտար տնտեսագիտական վարժարանում։ Պրոֆեսիոնալ մսագործ է, թե դա ինչ է նշանակում, մանրամասնում է՝ մարդ, որը կարողանում է ապրանքը լավ ներկայացնել ու վաճառել սպառողին։

Դեկտեմբերի 10, 2023