
Պողոս Դավոյանն ընդամենը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը: Տասնութամյա տղան Լոռու մարզի Նովոսելցովո գյուղից է: Զինվորական ծառայությունն անցնում էր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում:

26-ամյա Տաթև Ավետիսյանն ու 32-ամյա Արսեն Մարտիրոսյանը 2019 թվականին են ամուսնացել։ Դստրիկը՝ Օլիվիան, նոր էր ծնվել, ընդամենը 3 օրական էր, երբ սկսվել է պատերազմն, ու հայրը մեկնել է ռազմաճակատ։

39-ամյա Դերենիկը պատերազմի լուրն իմանալուն պես որոշել է մեկնել առաջնագիծ. Ասեց՝ եթե գնում են, իմ երեխայի համար կռիվ են տալիս, ես էլ եմ պարտավոր գնալ։ Սեպտեմբերի 28-ի առավոտ՝ լուսաբացին ժամը 5-ին, գնացել են Ջաբրայիլ

Սերոբ Խաչատրյանը ծնվել է 2002 թվականի մայիսի չորսին Եղեգնաձորում, չորս քույրերի միակ եղբայրն է։ Մինչ բանակ զորակոչվելը ընդունվել էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի բաժին։ Մասնագիտական ընտրությունը հեշտ չէր կատարել․ երկար ժամանակ տատանվում էր՝ դառնալ զինվորակա՞ն, թե՞ գիտությամբ զբաղվել, ի վերջո հաղթեց գիտությունը։

Ծառայակից ընկերների խոսքով՝ դեպքի օրը Լևոնը մենակ չի թողել իր հրամանատարին, հետը գնացել է, սկսվել է հրետակոծություն, ինչի հետևանքով՝ երկուսն էլ զոհվել են, անօդաչու թռչող սարքի հարվածից։

Ծառայել է Արարատի զորամասում, եղել է հետախույզ-դիպուկահար: Այնքան լավ էր ծառայում, որ նկարը մեծադիր պաստառով փակցված էր զորամասում և Երևան-Արցախ մայրուղու ցուցատախտակին

Ընդամենը 1 կգ 900 գ։ Այսքան էր Մանվել Գևորգյանի քաշը, երբ լույս աշխարհ եկավ։ Հետո, սակայն, բոլորը զարմանում էին, թե ինչպես է փոքրամարմին տղան ժամ առ ժամ մեծանում:

Փշատավանցի 28-ամյա Գրիգոր Փայլակի Պողոսյանը վարկ էր վերցրել, սեփական ձեռքերով խաղողի այգի հիմնել, սառնարանային տնտեսություն ձևավորել, և զբաղված էր խաղողը սառնարանում մթերելով, երբ պատահաբար իմացավ, որ Արցախում պատերազմ է սկսվել:

Արցախցի Սերգեյ Աթեյանն իր 6 ընկերների հետ 2023թ․ սեպտեմբերի 19-ին պաշտպանել է Մարտակերտը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը։

19-ամյա Բարսեղ Պողոսյանի մայրը՝ Մարինե Եգանյանը, որդու զոհվելուց հետո էլ չի գնում հացի փռում աշխատանքի։ Ասում է՝ էնտեղ որդու հետ էր աշխատում, ու հիմա, երբ որդին չկա, չի կարողանում փուռ մտնել։