Կիրակի, Ապրիլի 19, 2026
Կիրակի, Ապրիլի 19, 2026
Հերոսապատում. Վիգեն Գևորգյան

Դասընկերոջս՝ Վիգենի մասին նյութ պատրաստելիս գիտեի, որ պիտի շատ երկար գրեմ։ Նաև գիտեի, որ ոչինչ չեմ ասի իր մասին միայն գրելով։ Ցանկացած մեկը, ով թեկուզ մի քանի րոպե շփվել է նրա հետ, վստահաբար ասելիք կունենա։ Նրա մասին դժվար ու անհնար է պատմել մեկ նյութով, Վիգենին ուղղակի ճանաչել էր պետք…

Մայիսի 25, 2022
Ինչի ես լաց լինում, դու պետք է հպարտանաս՝ կռված տղա ունես․ Անվանականչ՝ Էդուարդ Չիչյան (տեսանյութ)

Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում վավերագիր ֆիլմ է հրապարակվել նվիրված 44 օրյա պատերազմում անմահացած արաբկիրցիների հիշատակին։

Մայիսի 23, 2022
Հայացքը, խոժոռ նայելը, ամեն ինչ նման ա. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահեի եղբայրը՝ Վահանը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Վահե Աբրոյանի եղբայրը՝ Վահան Աբրոյանը։
Վահեի ընտանիքը Գեղարքունիքի մարզից է։ Նա տան միակ տղա զավակն էր, ուներ երկու քույր։ Վահեն ծառայում էր Ֆիզուլիում, բայց պատերազմի մեկնարկից եղել է Ջրականում և Հադրութում։ Զոհվել է հոկտեմբերի 28-ին, Կարմիր Շուկայում։

Մայիսի 23, 2022
Հինգ ամիս չէի ընդունում, որ ողջ եմ, կարծում էի՝ տեսիլքի մեջ եմ․ Սերգեյ Համբարձումյան․ <<Կյանքին ասել այո՛>>

Ժամկետային զինծառայող Սերգեյ Համբարձումյանը ծառայում էր Ջրականում, երբ սկսվեց  44-օրյա պատերազմը։ Կռվել է արցախյան ճակատի գրեթե բոլոր հատվածներում՝ բացի Մատաղիսից ու Եղնիկներից։ Պատերազմում իր տեսածներից ամենադաժանի մասին Սերգեյը գերադասում է լռել։ Հոկտեմբերի 13-ին վիրավորվել է Մարտակերտում բայրաքթարի հարվածից։ Սերգեյի հետ գտնվող 29 տղաներից 27-ը զոհվել են։

Մայիսի 23, 2022
<<Ոսկե արծիվ>> շքանշանակիր Արայիկ Սերգեյի Գրիգորյան

Արցախյան վերջին պատերազմում հանուն հայրենիքի անմահացածների շարքում կան այնպիսի անհատներ, որոնք անուրանալի ավանդ ունեն հայրենի երկրի տարբեր ոլորտների կայացման, բարգավաճման գործում: Իր ծննդավայրը, հայրենիքը, ինչպես նաև տարիներով ստեղծածը պաշտպանելու գիտակցությունն է այդպիսի մարդկանց մղել առաջնագիծ, պարտավորեցրել դառնալ զինվոր ու իրենց վրա վերցնել նոր պատասխանատվություն:

Մայիսի 23, 2022
Նրան սիրում էին բոլորը

Բակունց Վահե Վահագնի․ ծնվել է 2001 թ․ մարտի 24-ին Գորիսում։ Սովորել է Վերիշենի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց օրեր անց զորակոչվել է բանակ, ծառայել է Արա լեռան զորամասում։

Մայիսի 23, 2022
Կհասնենք չէ՞ Նար, կհասնենք չէ՞ տուն, ես ուզում եմ ապրեմ, տուն եմ ուզում, Նարեկ

Մինչ պատերազմը կսկսվեր Նարեկը զանգել էր հորն ու ասել.
-Պապ Ձեզ շատ եմ կարոտել,ուզում եմ տուն գամ,կգա՞ս ինձ տանես...

Մայիսի 22, 2022
Հայրենիքի նվիրյալ Արման Ղուլյան

Քառասունչորսօրյա պատերազմի հերոսներից մեկն է Արման Հովիկի Ղուլյանը։ Ծնվել է 2002 թվականի հունվարի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։ Սովորել է Ալավերդի քաղաքի  Սայաթ-Նովայի անվան թիվ 8 դպրոցում։ Երբ Արմանին հարցնում էին, թե ինչ է դառնալու, պատասխանում էր` գիտնական…

Մայիսի 22, 2022
<<Կյանքին ասել այո՛>>. Այժմ ավելի շատ բան եմ ուզում կյանքից քաղել․ Արամ Արզումանյան

Արամը կռվել է Ջրականում, որտեղ էլ հոկտեմբերի 10-ին ծանր վիրավորումներ է ստացել անօդաչուի և հրետանու հարվածներից։ Կորցրել է ոտքերը, ծնկից ներքև այժմ պրոթեզներ է կրում։ 11 վիրահատություն է տարել, բայց դեռ էլի կվիրահատվի, մարմնում դեռ հարյուրավոր բեկորներ կան։

Մայիսի 22, 2022
Կապավորների հետ անցկացվել են վարժանքներ

Անձնակազմի մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների ստուգման նպատակով մայիսի 17-ից 19-ը N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ:

Մայիսի 22, 2022