
Իրավիճակը ծայրաստիճան լարված է մնում. Ադրբեջանը կիրառում է ԱԹՍ-ներ, այդ թվում Bayraktar TB-2. Ունենք երկու զոհ

Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Զաքիր Հասանովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակը կայունացնելու ուղիները։

Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են: Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար:

Արցախի ՊԲ–ի 5 պայմանագրային զինծառայող է վիրավորում ստացել գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն գիշերը կրակ է բացել՝ կիրառելով ԱԹՍ. Հակառակորդն ունի 5 սպանված, հայկական կողմը՝ 1 վիրավոր. Արցախի ՊՆ

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբից։

Զավակին գրկելու, նրա ներկայությունը վայելելու բերկրանքից պատերազմը զրկեց հազարավոր ծնողների: Վանաձորցի Վահե Մելիքսեթյանը դպրոցն ավարտել էր ոսկե մեդալով և ընդունվել Երևանի բժշկական համալսարանի դեղագիտության բաժինը: Հասցրել էր բազմաթիվ ծրագրեր իրականացնել, բայց և շատ ծրագրեր էլ կիսատ թողեց պատերազմը։

Քարին Տակի անկումը (մաս 1, մաս 2), Սղնախի անկումը, Ավետարանոցի անկումը, Մոշխմհատի, Մադաթաշենի, Ակնաղբյուրի և Ջրաղացների անկումը, Շեխերի անկումը
Ադրբեջանական ուժերը 2020 թվականի հոկտեմբերի 27-ից 31-ը ընկած ժամանակահատվածում գրավել են Արցախի Մարտունու շրջանի Զարդանաշեն և Սարգսաշեն գյուղերը։ Զարդանաշենը հակառակորդը միայն մի քանի օր տևած մարտերից հետո է կարողացել գրավել, իսկ Սարգսաշեն մտել է առանց դիմադրության։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրը Զարդանաշեն գյուղի պահեստազորայինները (ՄՈԲ-ի ենթակա անձինք) զինկոմիսարիատ են կանչվում։ Համայնքի ղեկավար Վոլոդյա Դանիելյանը 9 գյուղացու (սա գյուղի ամբողջ ՄՈԲ-ն էր) անձամբ է տեղափոխում Մարտունու շրջանի Ճարտար գյուղ։ Այնտեղից 8-ը տեղափոխվում է Մարտունի 2-ի դիրքեր, իսկ մեկը որպես շտապօգնության վարորդ՝ Ջրական (Ջաբրայիլ)։

Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:
Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Օրերս համացանցում հաճելի իրարանցում առաջացրեց լուրը, որ 44-օրյա պшտ երազմում միակ որդուն կոր ցրшծ 60-ամյա զույգը ծնողներ են դարձել:
Սա յուրահատուկ իրադարձություն է, քանի որ հերոոսի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տшրեկшն հшսшկում, որոշեցին կրկին ծնողներ դшռնшլ: