44-օրյա պատերազմի առաջին զոհերից մեկը 35-ամյա կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանն էր։ Մայրը պատմում է՝ դեռ 2020թ․-ի ամռանը ասում էր՝ մամ, պատերազմ է լինելու, բայց չգիտենք՝ երբ, որ օրը, ասել է՝ թող, դուրս արի, Հասմիկ ջան, պատասխանել է՝ մամ, եթե ես ծառայում եմ ու երդում եմ տվել, պիտի մինչև վերջ ծառայեմ հայրենիքիս։
Աշոտը չորս վիրահատություն է տարել, բայց բազմաթիվ բեկորներ դեռ մարմնում են, մի մասը՝ նյարդային համակարգում։ Այդքանով հանդերձ, շնորհակալ է ճակատագրից
Անյուտա Քալաշյանի ամուսինը՝ 33-ամյա Ենոք Դավիդյանը, պայմանագրային զինծառայող է եղել, եղբայրը՝ 20-ամյա Ալբերտ Քալաշյանը՝ ժամկետային զինծառայող։
Ծառայության 6 ամիսը որ լրացավ, արդեն դիրքեր էր բարձրանում, 15 օր դիրքերում էր լինում, 15 օր՝ զորամասում։ Ճիշտ է, նոր ենք իմանում, որ ցուրտ է եղել, դժվարություն է եղել, բայց ինքը երբեք չի բողոքել, անգամ չենք իմացել, որ սերժանտ է եղել, դիրքի ավագ է եղել, ծառայության վերաբերյալ ոչ մի բան չի ասել․․․
Լևոնն իր ապագան սպորտի հետ էր կապել: Դպրոցին զուգահեռ հաճախել է Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոց: Իսկ հետո սկսել է ճանապարհը հունահռոմեական ոճի ըմբշամարտում
Բելլան Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում հերթապահում էր, երբ Ադրբեջանը հարձակվեց շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Պայթյուններից կես ժամ անց առաջին վիրավորներին տեղափոխում են հիվանդանոց:
Էրիկ Մեհրաբյանը զորակոչվեց 2020-ի հուլիսի մեկին ու ծառության անցավ Արմավիրի ուսումնական զորամասում, սակայն սեփական դիմումի համաձայն շուտով տեղափոխվեց Արցախ։
Բալայանների ընտանիքն Արցախի Ճարտարում պաշարման պատճառով դժվարությամբ, միաժամանակ առանձնակի հոգատարությամբ էր պատրաստվում Գրիգորիի ու մարտունեցի հարսնացուի՝ Լիաննայի հարսանիքին։
44-օրյա պատերազմից երեք տարի չորս ամիս անց Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 5 հերոսների ընտանիքներում նոր երեխաներ են ծնվել։
Դուռը բացում են դպրոցահասակ Նարեկն ու քույրը՝ Թամարան։ Նրանք սիրով ներս են հրավիրում։ Առաջին անգամ տուն ոտք դրած մարդը զգում է, որ այս օջախի դուռը միշտ բաց է եղել այցելուների, հյուրերի առջեւ։ Իմանալով այցիս նպատակը` Թամարան զանգահարում է ծնողներին։