
Սյունիքի մարզի Տեղ գյուղում երեկ՝ ապրիլի 11-ին, ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված 29-ամյա հատուկջոկատային Նարեկ Սարգսյանը Սեւան քաղաքից էր:

Զոհված Մկրտիչ Հարությունյանը Թալին քաղաքից էր, ամուսնացած էր

Տեղ գյուղում զոհված 23-ամյա Արթուր Սահակյանը նորավարտ սպա էր, Գյումրիից էր

Հայրենասեր, հայրենապաշտ, ազգասեր Հայկ Սամվելի Ալեքսանյանը Դ-30 հրետանային մարտկոցի հրամանատար էր, մասնագիտական նեղ շրջաններում հայտնի պատերազմի աստվածներից։

Պատերազմի արկերն ու ռումբերը քեզ չեն շրջանցում, եթե անգամ ուղղակիորեն քեզ չեն դիպչում․ դրանք խլեցին 21-ամյա Սուրենի ընկերների կյանքը, որոնց դիերի ճանաչումն ու տեղափոխումը պատերազմի նրա ամենասարսափելի հիշողություններից են։

Հարությունյան Զորիկ Արծրունի․ ծնվել է 2001 թ․ մայիսի 8-ին Չարենցավան քաղաքում։ Սովորել է Կապանի թիվ 5, ապա Գեղիի միջնակարգ դպրոցում։

Հայկ Ղուլյանը 19 տարեկան էր, Արցախի Շեխեր գյուղից էր, սովորում էր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում: Նա զոհվեց հանուն իր սուրբ հողի, հանուն իր Արցախի։

Բակում ով ինչ խնդիր ուներ հենց իրեն էր դիմում, ուժեղ էր, կրակն էր ընկել իր ուժի ձեռքը։ Բայց վանաձորցի Մհեր Քոչինյանը ամենևին էլ չէր բողոքում դրանից։ Նա ծնվել է 2001 թվականի ապրիլի 19-ին։ Ընտանիքի ամենափոքրն էր, ունի երեք քույր։

Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում փետրվարի 27-ին կատարված վիրահատության արդյունքում վերականգնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ բեկորային բազմաթիվ վնասվածքներ ստացած Հայկ Թադեւոսյանի դեմքի աջակողմյան հատվածը։

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան հրաման ստացա, որ անձնակազմը համար մեկով շարեմ։ Ասեցին՝ հակառակորդ կա մեր դիմաց, հայտնաբերելու դեպքում չթողնեք մի մետր անգամ առաջ գան։ Հրաման եղավ, որ ձեռքի տակ եղած միջոցներով՝ ինչով կարողանանք թույլ չտանք հակառակորդի առաջխաղացումը»,- պատմում է 44-օրյա պատերազմի մասնակից կապանցի Կորյուն Ծատրյանը։