
Հերոսն իր խոստումը կիսատ պահեց: Երանոս Ռուզվելտի Պետրոսյանը պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ հերոսաբար նահատակվել է Մարտունին պաշտպանելիս: Տուն չվերադարձավ, սակայն ինչպես ասել էր բոլորից լավ ծառայեց՝ չխնայեց կյանքը հանուն հայրենիքի պաշտպանության սուրբ գործի:

Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հարձակումների պատճառով ընթացող մարտերում հոկտեմբերի 4-ին զոհված Հայկ Ղուլյանը ծառայում էր Հադրութում:

2020 թ. հոկտեմբերի 29-նն էր։ Երկու օրից Հայկազի 20-ամյակն էր, բայց նա մարտի դաշտում էր, Շուշի տանող ճանապարհն էր պաշտպանում, երբ թուրքական բայրաքթարը հարվածեց: Տղան ծանր վիրավորվեց, արագ տեղափոխեցին Ստեփանակերտ։ Ճանապարհին գիտակցությունը չէր կորցրել, սարսափելի ցավերի մեջ հրամանատարին ասում էր, թե ինքը լավ է, պատրաստ է նորից առաջնագիծ մեկնել։

Երեք տարի էր, ինչ Գևորգ Բաբայանը ծառայում էր Արցախի պաշտպանության բանակի հատուկջոկատայինների խմբում: Ամսվա տասն օրն էր տանը լինում, մյուս օրերին դիրքերում էր:

«Լուսանկարում 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում զոհված՝ Էրիկ Վիլենի Գասպարյանն է:

Ադրբեջաբանական ագրեսիան հետ մղելու արդյուքում արիաբար զոհվել է Դավիթ Մեհրաբյանը։ Դավիթը ծնվել է 2001թ․-ի մայիսի 8-ին քաղաք Էջմիածնում։ Ժպտուն աչքերով տղան սիրելի էր բոլորի կողմից։ Դավիթը իր անունի իրական կրողն էր, հպարտ էր, ուժեղ ու անվախ։

«Անվախ մարդ չկա, բոլորս էլ վախենում ենք մահից, բայց վախով ապրելն ավելի դաժան է»,-այս խոսքերը պատկանում են նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում անմահացած հերոս Վարդան Նորիկի Մնացականյանին:

Խաչիկ Սահակի Գալստյանը ծնվել է 1989 թվականի ապրիլի 2-ին, Արմավիրի մարզի Ծիածան համայնքում։ Ընտանիքի միջնեկ որդին էր։ Զբաղվում էր հողագործությամբ։ Մորաքրոջ որդին՝ Արմենը պատմում է Խաչիկի բարության ու անձնվիրության մասին։

Դեռ մանկուց իր ազնվությամբ ու անսահման հայրենասիրությամբ աչքի ընկնող երիտասարդը՝ Ռաֆայել Արարատի Հակոբյանը, ծնվել է 1995թ.-ին Ստեփանակերտ քաղաքում:

Մեսրոպ Նազարյանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին, Շուշիում։ Նա ծառայում էր ոստիկանության ներքին զորքերում։ 21 տարեկան էր։
Հարազատները որդու մահվան լուրն իմացել են նոյեմբերի 13-ին։ Աճյունը ստացել են Սևանի դիահերձարանից՝ նոյեմբերի 15-ին։ Հուղարկավորվել է Խոր Վիրապի գերեզմանատանը՝ նոյեմբերի 16-ին։