
Քաշաթաղցի Անմահ հերոսներից է Էրիկը, իսկական զինվորի կերպար, ով մարտիրոսվեց վիրավոր ընկերոջը փրկելու պահին։ Էրիկ Գաբրիելի Սայադյանը ծնվել է 1994թ․ մայիսի 10-ին։

Արա Սաֆարյանը Աբովյան քաղաքից էր։ Տղայի մայրն ազգությամբ ասորի է, հայրը՝ հայ։
Կիսատ թողնելով ուսումը ԵՊՃՀ-ի ծրագրավորման ֆակուլտետում 2019-ի հուլիսին զորակոչվում է բանակ։ Ծառայության առաջին 8 ամիսներն անցկացնում է Շուշիում՝ ՀՕՊ-ում, ապա տեղափոխվում Նոր Կարմիրավան (Փափրավենդ)։ Հետո սեփական դիմումի համաձայն տեղափոխվում է Հադրութ, որպեսզի սահման պահի։

Սա զինվորի կռիվ չէր, օդի կռիվ էր, զինվորի կռիվ լիներ, երեւի կհաղթեինք․ արցախյան վերջին պատերազմն այսպես է գնահատում մասնագիտությամբ վարորդ Արմանը։
Նա ծառայում էր Սյունիքի մարզի զորամասերից մեկում, երբ սեպտեմբերի քսանյոթին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Ճակատագրական այդ առավոտը փոխեց շատերի կյանքի ընթացքը։ Հոկտեմբերի երեքին 300-ից ավել զինվորների հետ Արմանն էլ տեղափոխվեց Ջրականի շրջան (Ջաբրայիլ)՝ պատերազմի ամենաթեժ կետերից մեկը։

18-ամյա Գրիշա Գրիգորյանը զոհվել է 44-օրյա պատերազմից մոտ մեկուկես ամիս հետո՝ Հադրութում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ, այս մասին պատմում է Գրիշա Գրիգորյանի մայրը՝ Արմինե Զաքարյանը։ Մինչ այդ Գրիշան և վեց զինակից ընկերները թաքված են եղել, կապ են հաստատել հարազատների հետ և տեղեկացրել վիճակի մասին: Հարազատները դիմել են պատկան մարմիններ օգնության համար, փոխանցել անհրաժեշտ տվյալները, սակայն տղաներին օգնությունն այդպես էլ չի հասել։

Փետրվարի 13: Դիադինից գաղթած Ստեփանյանների ընտանիքում ծնվում է երկրորդ արու զավակը՝ Գագիկը: Նա լույսաշխարհ է գալիս այն օրը, երբ տոնվում էր վաղ հեթանոսական տոներից մեկը` տրնդեզը` զորանալու Վահագն աստծո ուժով եւ քաջությամբ: Հետագայում Գագիկի կյանքում մեծ դեր պիտի ունենար հեթանոսությունը իբրեւ արիության ճանապարհ, ու նա պիտի խորապես տարվեր նրանով:

Արամ Արմենակյանը ծնվել է 2001 թվականի մարտի 24-ին, Երևանում։ Մայրը ազգությամբ ռուս է, հայրը՝ հայ։ Երեք քույր ունի, ինչպես ասում են՝ տան մինուճար արու զավակն է։ Արամը սովորում է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում։

Վերջերս իր հետ ծառայած տղաներից մեկը գրել էր ինձ, պատմեց, որ Գերասն ուզում էր բիստրո ունենալ, որտեղ հետաքրքիր ու նոր ուտեստներ էր մատուցելու: Իր թղթերի մեջ էլ կար դա, բիզնես պլաններ էր մշակում, որ բանակից վերադառնալուց իրականացներ

Արվեստագետ Ավետիս Ավետիսյանն իր կարճ, բայց բեղմնավոր գիտական գործունեությունը նվիրեց հայկական եկեղեցիների, որմնանկարների ուսումնասիրությանը: Նա դեռ շատ ծրագրեր ուներ, բայց 44-օրյա արհավիրքի հենց երկրորդ օրը վերցրեց ուսապարկն ու գնաց ռազմաճակատ:

31-ամյա հետախույզ Պյոտր Սարգսյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականում, երբ զինակիցների հետ գնացել է հակառակորդի վերահսկողության տակ անցած դիրքերը հետ գրավելու:

Միակ ելքը սա էր․․ մեծ Գարիկիս մի մասնիկն է փոքր Գարիկս․ իր հետ ոնց որ 60 տարեկան չլինեմ, մանուկ լինեմ։ Պահ կա՝ մոռանում եմ իմ կարգավիճակը։ Էն օր փողոցում պարում է, հետը պարում եմ, հետո ասեցի՝ մեկը տեսնի, կասի Գոհարը գժվել է