Կիրակի, Ապրիլի 20, 2025
Կիրակի, Ապրիլի 20, 2025
Գլուխս բարձրացրի, տեսա՝ սավանը գնում ու կտրվում է․ Հայկ Ստեփանյան․ Կյանքին ասել այո՛

Հայկ Ստեփանյանը քառասուն տարեկան է, պահեստազորի սպա։ 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես կամավորական։ Կռվել էՄատաղիսում, Մարտակերտում։ Վերջինների հատման տարածքում էլ  ականանետի հարվածից վիրավորվել է՝ կորցնելով  ոտքերը։ 

Հունիսի 20, 2023
Մամ ջան չլացես, դու հերոս տղա ունես, քո տղեն տանկա բերել թուրքերից

Սամվել Վարդանի Գևորգյան, ևս մեկ քաջարի մարտիկ, ով պայքարեց մինչև վերջ ու կյանքը նվիրեց հայրենիքին։
Ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգյանը ծնվել էր 1999թվականի ապրիլի 23-ին Արարատի մարզի Գինեվետ գյուղում, հետագայում տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, սակայն 18 տարին լրանալուն պես վերադարձել էր հայրենիք՝ զինվորական պարտքը կատարելու։
Ծառայության էր անցել 2019 թվականին Մատաղիսում։

Հունիսի 20, 2023
Մինչև վերջին պահը մտածում էի՝ մենակ ինքը շնչելով գա, ես իրան կպահեմ, ամեն ձևի կպահեմ, մենակ գա

Սկեսուրս անընդհատ ուշաթափվում էր, ես մտածում էի՝ Աստված ջան, ինչ կլինի, իմ ուշքն էլ գնա, կորցնեմ գիտակցությունս, զարթնեմ, ու էս սաղ երազի մեջ եղած լինի։ Մինչև մենք գնացինք, հասանք Լեննական, իրեն արդեն բերել էին,- արցունքները սրբելով պատմում է 34-ամյա Արփինե Վարդանյանը, որն Արցախյան պատերազմի հետևանքով կորցրել է սիրելի ու ինչպես ինքն է նշում՝ անչափ հոգատար ամուսնուն՝ Մկրտիչ Վարդանյանին։

Հունիսի 20, 2023
Ես եմ, ես կամ...

44-օրյա պատերազմում անմահացած քաջերի մեջ քիչ չէին շնորհաշատ, տաղանդավոր երիտասարդները, նրանք կդառնային հայտնի արվեստագետներ, արժեքավոր, մնայուն գործեր կերկնեին…

Որոշել էին բարձունքների հասնել, հիմա ամենաբարձրում են…

Հունիսի 20, 2023
Ասել են՝ վայեննի բիլետը գցի, որ չիմանան եզդի ես. ազգությամբ եզդի Կոտոյանների մի որդին անհետ կորած է, մյուսը՝ գյուղի գերեզմանատանը

Արագածոտնի մարզի Կանիաշիր կամ ինչպես հենց իրենք՝ եզդիներն են ասում, Սանգյառ գյուղի գրեթե կենտրոնում է գտնվում Կոտոյանների տունը: Գուղական տունը՝ հողածածկ տանիքով, ցանկապատ չունի, հսկա հովվաշունն է հսկում: Սոցիալապես ծանր պայմաններում ապրող ազգությամբ եզդի այս ընտանիքը 2020-ի 44-օրյա պատերազմում կորցրել է երկու որդուն. տան ավագ որդին՝ Օնիկ Կոտոյանը երկու տարուց ավելի է՝ անհետ կորած է, իսկ կրտսերը՝ Թեմուր Կոտոյանը, որը զոհվել է Շուշիում, պատերազմի վերջին օրերին, այժմ Կանիաշիրի գերեզմանատանն է:

Հունիսի 20, 2023
Արենի երազանքն էր, որ Հայաստանը աերոտիեզերական ծրագիր ունենա. Մհեր Մեհրաբյան․ Կյանքին ասել այո՛

Արենը զոհվեց 44-օրյա պատերազմում՝ իր երազանքի նավը հայոց լեռներին չհասցրած, բայց Արենի տիեզերական նավի ուղին դեպի Հայաստան շարունակում է ընտանիքը։

Հունիսի 11, 2023
Մեզ մարդկանց ուշադրությունն է մխիթարում. Պատերազմում ազգությամբ եզդի Խուդոյանները կորցրել են որդուն՝ Ալիկին

66-ամյա Մհեր Խուդոյանի հոգու վերքերը չեն սպիացել. 44-օրյա պատերազմից երկու տարի անց նա չի կարողանում զսպել արցունքները Ապերի մասին խոսելիս, նրա մանկության դրվագները հիշելիս:

Հունիսի 11, 2023
Ջերմուկում զոհված Անդրանիկ Վարդանյանը փետրվարին պետք է զորացրվեր

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Վարդանյանը։

19-ամյա Անդրանիկը փետրվարին պետք է զորացրվեր։ Նա վարորդ էր, ծառայում էր Ջերմուկում։

Հունիսի 11, 2023
Դուստրը շարունակ պնդում է, որ ընտանեկան ընթրիքների ժամանակ ափսե դրվի նաև հոր համար. նույն ճակատագիրը բաժին հասավ հորը և որդուն

2020 թվականի սեպտեմբերի 28-ին 35-ամյա Սարգիս Խաչատրյանը կնոջը հեռախոսազանգով տեղեկացրեց, որ գնում է ճակատ՝ Վանաձորի ԵԿՄ ջոկատի հետ:  Փոքր էր, երբ հայրը գնաց, մասնակցեց արցախյան պատերազմին ու չվերադարձավ: Վրեժ ուներ՝ անհայր մանկություն ունենալու համար: Այդ վրեժը նրան տարավ առաջնագիծ նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:

Հունիսի 11, 2023
Զոռով եմ գտել, իմ տղային, մի դրոշ են ինձ տվել ու մի յաշիկ․ տղաս ամբողջ Ջրականի կամադիրն է եղել

Անդրանիկ Աղաջանյանը 2012-ից էր Ջրականի զորմասում ծառայում, վաշտի հրամանատարն էր։ 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամու դեմ պայքարել է հենց այս ուղղությամբ։ Կապիտան Աղաջանյանը վիրավորվել է զինվորներին օգնության հասնելու ժամանակ։

Հունիսի 11, 2023