Գևորգն ու Կարենը պատերազմ մեկնելու և Շուշին պաշտպանելու համար վեճի են բռնվել, երբ հրամանատարն ասել է, որ եղբայրներից միայն մեկը պետք է առաջնագիծ մեկնին։ Եղբայրները թշնամու դեմ պայքարում միմյանց չեն ցանկացել միայնակ թողնել։ Նոյեմբերի 3-ին մեկնել են Շուշի, երբ ադրբեջանական զինուժն արդեն հասնում էր քաղաքին։
Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա Շահեն Սիրեկանյանը։
Զոհված զինծառայողը Աբովյան քաղաքից էր։
Ականջներիս մեջ է մեզ վրա թափվող ասկոլկեքի ֆսսոցը։ Հարութի հետ խնդալով իրար դեմքի էինք նայում ու վազում, ասում էինք՝ Աստված ջան, էս ինչի մեզ չի կպնում։ Քամու միջից լսում էինք, թե ինչ մեծ արագությամբ էր գալիս մեզ վրա, բայց զարմանալի էր, թե ոնց էր հասնում մեր մարմնին մոտիկ ու չէր կպնում։ Մեկ էլ նայում էինք, հոպ, երկաթի կտորները թափվեցին կանաչների վրա, խրվեցին հողի մեջ։
Տիգրան Դրաստամատի Հակոբջանյան․ ծնվել է 1978 թ․ ապրիլի 24-ին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության Բաքու քաղաքում։ Սովորել է Սիսիանի շրջանի Որոտնավան գյուղի միջնակարգ դպրոցում։ 1997-1999 թթ․ ծառայել է հայոց բանակում։
Մեր ժամանակի հերոս Քյարամ Սլոյան. Քյարամ Սլոյանը եղել է արցախա-ադրբեջանական քառօրյա պատերազմի առաջին զոհերից մեկը։ Նա ծառայում էր Արցախի հյուսիս-արևելյան սահմանագծին՝ Մարտակերտում:
Կապանի տարածաշրջանային պետական քոլեջի բակում Արցախյան առաջին պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողն է․․․ Հինգերորդ սերնդի այս պատերազմում, ռազմագետների բնորոշմամբ, կրթօջախը եւս անդառնալի կորուստներ ունեցավ: Տարբեր տարիների սովորողներ եւ շրջանավարտներ բռնեցին հավերժի ճամփան՝ Սասուն Ներսիսյան, Հովհաննես Խաչատրյան, Սասուն Պետրոսյան, Արման Հարությունյան, Արման Օհանյան, Սերգեյ Լալաբեկյան, Հարություն Վարդանյան, Հայկ Իսայան, Էդվարդ Շահնազարյան, Բորիս Ավանեսյան, Խաչատուր Խաչատրյան:
Աղասի Գրիգորյանը ծնվել է 1996թվ. Արարատի մարզի` Արբաթ գյուղում: Աղասին դեռ փոքր տարիքից մեծանում էր որպես իրական հայ, սովորում, կրթվում ու դաստիարակվում որպես մարդ, ով շարունակելու է իր հերոսների ուղղին:
Սեպտեմբերի 13-ին թշնամի պետության կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհվել է «Վարդանանք» ջոկատի հրամանատար Մանվել Խաչատրյանը՝ Ճուտը։
Սեպտեմբերի 28–ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով զոհված սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը Վայոց Ձորի մարզի Նոր Ազնաբերդ բնակավայրից էր։ Նա պայմանագրային զինծառայող էր։
Ադրբեջանի կողմից սեպտեմբերին տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա Հակոբ Բալաբեկյանը, նա Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից էր: