Կիրակի, Ապրիլի 20, 2025
Կիրակի, Ապրիլի 20, 2025
Թուրքը մեծ սամալյոտով նորից ա խփել, ու ես ըտեղ կորցրել եմ իմ Գառնիկին․ մինուճար որդուն կորցրած մայրն ասում է՝ ապրում եմ դժոխքում

Եթե փողոցում մեկին նմանեցնում եմ՝ էդպես բարձրահասակ, թիկնեղ, կանգնում, նայում եմ, գիտեմ, թե ինքն ա գալիս: 42-ամյա Անահիտ Եգանյանը պատերազմի հետևանքով կորցրել է մինուճար որդուն, ողբերգական դեպքից հետո որդեկորույս մոր համար կյանքը դժոխք է թվում։

Հոկտեմբերի 16, 2022
Վահագնս վիրավոր է եղել, մինչև հոսպիտալ հասցնելը մահացել է․ զոհվածի ծնողները պատասխաններ են պահանջում

Վահագն Սարգսյանը սեպտեմբերի 13-ի կեսգիշերից սկսված պատերազմի զոհերից մեկն է։ Նա Արմավիրի մարզի Խանջյան գյուղից էր, 19 տարեկան։ 19-ամյակը լրացել էր սեպտեմբերի 3-ին՝ թշնամու հրահրած ռազմական ագրեսիայից 10 օր առաջ։

Հոկտեմբերի 16, 2022
Իմ տղան ինձ համար երբեք անցյալ չի դառնա

Անանիա Արամյանը 73 հոգանոց հայտնի վաշտի կազմում  2020  թ հոկտեմբերի 11-ին Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի հրամանով  Մարտունուց ուղարկվել էր Հադրութ, որն արդեն թշնամու ձեռքերում էր: Տղաներից ոչ ոք չէր փրկվել: Ուղիղ երկու տարի առաջ այս օրը  Արամյանների տանը հնչել էր Անանիայի վերջին հեռախոսազանգը:

Հոկտեմբերի 16, 2022
Իրա կյանքի գնով պահած բարձունքը մերն ա․ մայոր Անդրանիկ Լալայանի զոհվելուց հետո ընտանիքը ապրում է կարոտով ու հուշերով

30-ամյա մայոր Անդրանիկ Լալայանը հայրենիքը պաշտպանելիս զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ կյանքի գնով պահելով Մատաղիս-Մարտակերտ ուղղությամբ գտնվող Գետակ-Բրուն բարձունքը։ Կինը՝ 26-ամյա Անի Լալայանը, ասում է, որ չէին պատկերացնում, որ նման դեպք կարող է պատահել ամուսնու հետ, քանի որ գիտեին՝ ամուսինը գործի գիտակ էր, շատ պատրաստված, ամեն մանրուքի տիրապետում էր, ու համոզված էին, որ ողջ ու առողջ կվերադառնա։ 

Հոկտեմբերի 16, 2022
Ղուլյանի անվան համար 2 դպրոցում դասարան է անվանակոչվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսամարտիկի անվամբ

Հոկտեմբերի 6-ին, Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցում դասարան է անվանակոչվել, կրթօջախի շրջանավարտ, Արցախյան երրորդ պատերազմում նահատակված Գառնիկ Կզիրյանցի անունով։

Հոկտեմբերի 15, 2022
Մահվան ու կյանքի սահմանագծին սկոռիով կյանքեր փրկող բժշկուհին՝ Լուսինե Սարգսյանը. Սպիտակ բանակի գեներալը

Ռմբակոծությունների և անդադար կրակի ներքո շտապօգնության մեքենայի ղեկին վիրավոր զինվորի համար հոկտեմբերի 4-ին Գորիսից Իշխանաձոր արյան պլազմա և թթվածին տեղափոխելիս բժշկուհի Լուսինե Սարգսյանն ասում է, որ հույս չուներ, թե ողջ կմնա: 

Հոկտեմբերի 15, 2022
Պետք ա հունվարին ամուսնանար, ընկերուհի ուներ․ որդեկորույս մայրը դաժան իրականության հետ չի հաշտվում

49-ամյա Շուշիկ Մաթևոսյանը իր յոթ զավակների և ամուսնու հետ Արցախի Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում տուն էր ստեղծել, այգիներ տնկել, հողագործությամբ էին զբաղվում ու մասնագիտական աշխատանքներ կատարում։

Հոկտեմբերի 15, 2022
Ես ձեզ սիրում եմ, հետ գալու հույս չկա, չսպասեք ինձ. մայրն ասում է՝ Շուշիում Նարեկն ընտրել է անմահանալու ճանապարհը, որ գերի չընկնի

39-ամյա Հասմիկ Պողոսյանը որդուն՝ Նարեկ Բադալյանին վերջին անգամ տեսել է 2020-ի փետրվարի 7-ին, Գյումրու զորամասում երդման արարողության ժամանակ: Այստեղ մի քանի ամիս ծառայությունից հետո արդեն Արցախում որդուն տեսնելու միակ միջոցը մոր համար տեսազանգն է եղել: Իսկ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի 42 օրերի ընթացքում նրանք հեռախոսով խոսել են վայրկյաններ:

Հոկտեմբերի 15, 2022
Եղբայրները կողք կողքի կռվեցին, կողք կողքի էլ զոհվեցին․եղբայրները զոհվել են Շուշին պաշտապնելիս

Գևորգն ու Կարենը պատերազմ մեկնելու և Շուշին պաշտպանելու համար վեճի են բռնվել, երբ հրամանատարն ասել է, որ եղբայրներից միայն մեկը պետք է առաջնագիծ մեկնին։ Եղբայրները թշնամու դեմ պայքարում միմյանց չեն ցանկացել միայնակ թողնել։ Նոյեմբերի 3-ին մեկնել են Շուշի, երբ ադրբեջանական զինուժն արդեն հասնում էր քաղաքին։

Հոկտեմբերի 15, 2022
Ժամկետային զինծառայող 19-ամյա Շահեն Սիրեկանյանը զոհվել է Ներքին Հանդի դիրքում. նա 5 ամսից զորացրվելու էր

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա Շահեն Սիրեկանյանը։
Զոհված զինծառայողը Աբովյան քաղաքից էր։

Հոկտեմբերի 14, 2022