Կիրակի, Ապրիլի 20, 2025
Կիրակի, Ապրիլի 20, 2025
Գևորգը ոչ հայր ուներ, ոչ՝ մայր, կռվում էլ ինքն իրեն չխնայեց․ վիրավոր ընկերներին օգնելիս է զոհվել

Գևորգ Կուլիջանյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 23-ին, Մարտակերտում։ Երբ 6 տարեկան էր, մոր հետ եկել են տատիկի տուն՝ Էջմիածին, Ծաղկունք գյուղ։ Վրաերթից մայրը մահացել է։ Երեք տարի առաջ էլ Արցախում մահացել է Գևորգի զինվորական հայրը։

Հոկտեմբերի 04, 2022
Մհերի զոհվելուց հետո զգացի, որ ես չեմ մեռել, բայց չեմ էլ ապրում․ Գուրգեն Ավետիսյան․ Կյանքին ասել այո՛

44-օրյա պատերազմի  օրերին փոքրամարմին Գուրգենն առաջին իսկ պատահած զենքով, ինչպես ինքն է ասում, անօդաչու է  խոցել, բայց ինքն էլ վերադարձել  է  խոցված․ պատերազմը տարավ  Գուրգենի մանկության ու նաև բանակային մտերիմ  ընկերոջը՝ Մհերին, որի հետ միասին երաժշտական կրթություն  են  ստացել, իսկ ծառայության ընթացքում միասին հաճախ նվագել զորամասում։ 

Հոկտեմբերի 02, 2022
Մենք հույս ունեինք, մտածում էինք՝ գուցե մի հրաշք կատարված լինի․ 7 ամիս սպասելուց հետո չորս երեխաների մայր Աիդան հողին հանձնեց ամուսնուն

41-ամյա Աիդա Ավագյանը 7 ամիս, ամեն օր, առավոտից երեկո, սպասում էր պատերազմ մեկնած ամուսնուն՝ հույսով, որ նա գուցե գերի ընկած կլինի, գուցե ինչ-որ կերպ փրկված կլինի ու կվերադառնա։ Սակայն պատերազմից մի քանի ամիս անց Աիդան վերապրել է դժոխքը. օրեր առաջ ստացել են ԴՆԹ-ի պատասխանը, ինչը հաստատում է, որ 49-ամյա Համլետ Առաքելյանը մահացել է:

Հոկտեմբերի 02, 2022
Էլ ոչ ոք չունեմ, չգիտեմ՝ ինչի եմ ապրում․ Գոհար Սեխպոսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է միակ որդուն

Որդին՝ 29-ամյա Տիգրան Ավագյանը, որը «Սև հովազ» ջոկատի կազմում նաև 2016-ի Ապրիլյան պատերազմի մասնակիցն էր, սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրն իմանալուն պես կամավորագրվել ու մեկնել է առաջնագիծ. «Եղնիկներում» հակառակորդի դեմ պայքարում հոկտեմբերի 19-ին զոհվել է ռմբակոծության հետևանքով։ «Ինքը կամավոր գնաց։ Իրան ոչ մեկը չէր տանի կռիվ, ոչ մի զինկոմիսարիատ չէր տանի, որովհետև առողջական խնդիրներ ուներ»,- ասում է մայրը:

Հոկտեմբերի 02, 2022
Ուրուրն էկավ, իմ բալեքին տարավ, քոռանամ ես. 70-ամյա Անահիտը Ավանեսյանը պատերազմի հետևանքով կորցրել է երկու թոռանը

70-ամյա Անահիտ Ավանեսյանը Արցախյան պատերազմի հետևանքով երկու թոռանն է կորցրել։ Դեռ չէր կարողացել ուշքի գալ 19-ամյա Էմիլ Ադամյանի զոհվելու լուրն իմանալուց, երբ ստացավ երկրորդ թոռան՝ 20-ամյա Նարեկ Ադամյանի մահվան բոթը։ Ավանեսյանի երկու թոռներն էլ ժամկետային զինծառայողներ են եղել։ 

Հոկտեմբերի 02, 2022
Շտապ օգնության մեքենայի վարորդը չի համարձակվում վիրավորներին տեղափոխել հոսպիտալ. վախենում է, որ թշնամին կխոցի այն, ու այդ ժամանակ Հուսիկը…

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Հովակիմյան Հուսիկը Ջրականում (Ջեբրայիլում) ժամկետային զինծառայող էր։ Այդ օրերին արկն ընկել է նրա ու վառելիքի բաքի արանքում ու հրաշքով չէր պայթել։ Հուսիկը միշտ հիշում էր այդ դեպքն ու ասում, որ Աստված իրեն փրկել է։

Հոկտեմբերի 02, 2022
Չէինք հասկանում, չէինք հավատում, մտածում էինք՝ սուտ ա. չորս երեխաների մայրն ասում է՝ ապրում է ամուսնու մասին հուշերով

31-ամյա Լիանա Մուսայելյանի ամուսինը՝ լեյտենանտ Վրեժ Մուսայելյանը, Արցախյան պատերազմի հենց առաջին օրերից հերոսաբար կռվել է թշնամու դեմ։ Զոհվել է հոկտեմբերի 22-ին, մարտական դիրքում։

Սեպտեմբերի 28, 2022
44-օրյա պատերազմում զոհված Սեւակ Ալեքսանյանն այսօր կդառնար 22 տարեկան․նա զոհվել է վիրավորներին օգնություն ցույց տալիս

Սեւակը բանակ էր զորակոչվել 2019 թ․ հունվարի 31-ին։ Ծառայում էր Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում։

Սեպտեմբերի 28, 2022
Պիտի գնամ, 18 տարեկան խոխեքը ինձ են սպասում. ասել է սերժանտ Շաքարյանը ու մեկնել առաջնագիծ, իսկ ընտանիքը մինչև հիմա նրան է սպասում

27-ամյա Տաթև Օհանյանը ամուսնուն կորցրել է 44-օրյա պատերազմում: Այժմ ապրում է երեք երեխաների հետ Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում։

Սեպտեմբերի 28, 2022