Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024
Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024
44–օրյա պատերազմի մասնակցի դեմքը վերականգնվել է 3D մոդելավորմամբ

Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում փետրվարի 27-ին կատարված վիրահատության արդյունքում վերականգնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ բեկորային բազմաթիվ վնասվածքներ ստացած Հայկ Թադեւոսյանի դեմքի աջակողմյան հատվածը։

Մարտի 19, 2023
Գիտեինք՝ ինչի՛ համար, ուղիղ մահվան աչքերի մեջ էինք նայում, առանց մի գրամ մտածելու. Կորյունն ասում է՝ կռվի դաշտում բոլոր զինվորներն էլ հերոս են

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան հրաման ստացա, որ անձնակազմը համար մեկով շարեմ։ Ասեցին՝ հակառակորդ կա մեր դիմաց, հայտնաբերելու դեպքում չթողնեք մի մետր անգամ առաջ գան։ Հրաման եղավ, որ ձեռքի տակ եղած միջոցներով՝ ինչով կարողանանք թույլ չտանք հակառակորդի առաջխաղացումը»,- պատմում է 44-օրյա պատերազմի մասնակից կապանցի Կորյուն Ծատրյանը։ 

Մարտի 05, 2023
Բոլորից լավ եմ ծառայելու և տուն վերադառնամ. անմահ հերոս Երանոս Պետրոսյան

Հերոսն իր խոստումը կիսատ պահեց: Երանոս Ռուզվելտի Պետրոսյանը պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ հերոսաբար նահատակվել է Մարտունին պաշտպանելիս: Տուն չվերադարձավ, սակայն ինչպես ասել էր բոլորից լավ ծառայեց՝ չխնայեց կյանքը հանուն հայրենիքի պաշտպանության սուրբ գործի:

Մարտի 05, 2023
Աշխարհին ստիպելու եմ ճանաչել Արցախի անկախությունը

Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հարձակումների պատճառով ընթացող մարտերում հոկտեմբերի 4-ին զոհված Հայկ Ղուլյանը ծառայում էր Հադրութում:

Մարտի 05, 2023
Չեմ ուզում աչքիս դեմը Արցախը կորցնենք, լացս գալիսա էս խայտառակությունից

​​​​​​​2020 թ. հոկտեմբերի 29-նն էր։ Երկու օրից Հայկազի 20-ամյակն էր, բայց նա մարտի դաշտում էր, Շուշի տանող ճանապարհն էր պաշտպանում, երբ թուրքական բայրաքթարը հարվածեց: Տղան ծանր վիրավորվեց, արագ տեղափոխեցին Ստեփանակերտ։ Ճանապարհին գիտակցությունը չէր կորցրել, սարսափելի ցավերի մեջ հրամանատարին ասում էր, թե ինքը լավ է, պատրաստ է նորից առաջնագիծ մեկնել։

Մարտի 05, 2023
Նա պատերազմ գնաց` առանց հրաժեշտ տալու, Նարեկին էլ չգրկեց. Գևորգն անմահացել է Հադրութում

Երեք տարի էր, ինչ Գևորգ Բաբայանը ծառայում էր Արցախի պաշտպանության բանակի հատուկջոկատայինների խմբում: Ամսվա տասն օրն էր տանը լինում, մյուս օրերին դիրքերում էր:

Մարտի 05, 2023
Մեր օրերի հերոսը` եֆրեյտոր Էրիկ Վիլենի Գասպարյան

«Լուսանկարում 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում զոհված՝ Էրիկ Վիլենի Գասպարյանն է:

Փետրվարի 25, 2023
Ճանաչենք մեր հերոսներին. Դավիթ Մեհրաբյան

Ադրբեջաբանական ագրեսիան հետ մղելու արդյուքում արիաբար զոհվել է Դավիթ Մեհրաբյանը։ Դավիթը ծնվել է 2001թ․-ի մայիսի 8-ին քաղաք Էջմիածնում։ Ժպտուն աչքերով տղան սիրելի էր բոլորի կողմից։ Դավիթը իր անունի իրական կրողն էր, հպարտ էր, ուժեղ ու անվախ։

Փետրվարի 25, 2023
Երբ Արփին պապա ասի՝ տուն եմ դառնալու. հերոս Վարդան Մնացականյան

«Անվախ մարդ չկա, բոլորս էլ վախենում ենք մահից, բայց վախով ապրելն ավելի դաժան է»,-այս խոսքերը պատկանում են նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում անմահացած հերոս Վարդան Նորիկի Մնացականյանին:

Փետրվարի 25, 2023
Անմահ հերոս Խաչիկ Գալստյան

Խաչիկ Սահակի Գալստյանը ծնվել է 1989 թվականի ապրիլի 2-ին, Արմավիրի մարզի Ծիածան համայնքում։ Ընտանիքի միջնեկ որդին էր։ Զբաղվում էր հողագործությամբ։ Մորաքրոջ որդին՝ Արմենը պատմում է Խաչիկի բարության ու  անձնվիրության մասին։

Փետրվարի 25, 2023