Կիրակի, Ապրիլի 20, 2025
Կիրակի, Ապրիլի 20, 2025
Նա մեկն էր, որ էլ չի լինի

Ականջներիս մեջ է մեզ վրա թափվող ասկոլկեքի ֆսսոցը։ Հարութի հետ խնդալով իրար դեմքի էինք նայում ու վազում, ասում էինք՝ Աստված ջան, էս ինչի մեզ չի կպնում։ Քամու միջից լսում էինք, թե ինչ մեծ արագությամբ էր գալիս մեզ վրա, բայց զարմանալի էր, թե ոնց էր հասնում մեր մարմնին մոտիկ ու չէր կպնում։ Մեկ էլ նայում էինք, հոպ, երկաթի կտորները թափվեցին կանաչների վրա, խրվեցին հողի մեջ։

Հոկտեմբերի 13, 2022
Նա կարողանում էր ծիծաղել դժվարությունների վրա

Տիգրան Դրաստամատի Հակոբջանյան․ ծնվել է 1978 թ․ ապրիլի 24-ին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության Բաքու քաղաքում։ Սովորել է Սիսիանի շրջանի Որոտնավան գյուղի միջնակարգ դպրոցում։ 1997-1999 թթ․ ծառայել է հայոց բանակում։

Հոկտեմբերի 13, 2022
Մեր ժամանակի հերոս Քյարամը

Մեր ժամանակի հերոս Քյարամ Սլոյան. Քյարամ Սլոյանը եղել է արցախա-ադրբեջանական քառօրյա պատերազմի առաջին զոհերից մեկը։ Նա ծառայում էր Արցախի հյուսիս-արևելյան սահմանագծին՝ Մարտակերտում:

Հոկտեմբերի 13, 2022
Ոգեկոչման ցերեկույթ կրթօջախում

Կապանի տարածաշրջանային պետական քոլեջի բակում Արցախյան առաջին պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողն է․․․ Հինգերորդ սերնդի այս պատերազմում, ռազմագետների բնորոշմամբ, կրթօջախը եւս անդառնալի կորուստներ ունեցավ: Տարբեր տարիների սովորողներ եւ շրջանավարտներ բռնեցին հավերժի ճամփան՝ Սասուն Ներսիսյան, Հովհաննես Խաչատրյան, Սասուն Պետրոսյան, Արման Հարությունյան, Արման Օհանյան, Սերգեյ Լալաբեկյան, Հարություն Վարդանյան, Հայկ Իսայան, Էդվարդ Շահնազարյան, Բորիս Ավանեսյան, Խաչատուր Խաչատրյան:

Հոկտեմբերի 13, 2022
ՄԱՐԴ եմ ուզում դառնալ. Աղասի Գրիգորյան

Աղասի Գրիգորյանը ծնվել է 1996թվ. Արարատի մարզի` Արբաթ գյուղում: Աղասին դեռ փոքր տարիքից մեծանում էր որպես իրական հայ, սովորում, կրթվում ու դաստիարակվում որպես մարդ, ով շարունակելու է իր հերոսների ուղղին:

Հոկտեմբերի 13, 2022
Ադրբեջանցիները նույն վախկոտներն են, եթե զենք ունենանք՝ մինչև Բաքու էլ կգնանք․ Մանվել Խաչատրյանը զոհվել է Ջերմուկի դիրքերում՝ ԱԹՍ-ի հարվածից

Սեպտեմբերի 13-ին թշնամի պետության կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհվել է «Վարդանանք» ջոկատի հրամանատար Մանվել Խաչատրյանը՝ Ճուտը։

Հոկտեմբերի 06, 2022
Հովհաննես Սուքիասյանը Նոր Ազնաբերդ գյուղից էր, 44–օրյա պա տերազմի մասնակից

Սեպտեմբերի 28–ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով զոհված սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը Վայոց Ձորի մարզի Նոր Ազնաբերդ բնակավայրից էր։ Նա պայմանագրային զինծառայող էր։

Հոկտեմբերի 04, 2022
Դիրքը պա յթեցրել են, ինքը եւ դիրքում գտնվող 6 տղաները զո հվել են. 19-ամյա Հակոբ Բալաբեկյանը Արտիմետից էր

Ադրբեջանի կողմից սեպտեմբերին տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա Հակոբ Բալաբեկյանը, նա Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից էր:

Հոկտեմբերի 04, 2022
Զորիկ Մարգարյանը զո հվել է Իշխանասարում․ նա միակողմանի ծնողազուրկ էր

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Զորիկ Մարգարյանը։ 19-ամյա Զորիկը Վայոց ձորի Գլաձոր բնակավայրից էր։

Հոկտեմբերի 04, 2022
Վիրավոր սպայի զենքը վերցրել է ու մինչև վերջ կռվել թշնամու դեմ․ Արտյոմ Մինասյանը Վարդենիսից էր

Արտյոմը քաջաբար կռվել է մինչև վերջին շունչը։ Վիրավոր սպայի զենքը վերցրել է ու շարունակել մեն-մենակ մարտնչել թշնամու դեմ։ Մահացու վիրավորում է ստացել ու ընկել քաջի մահով

Հոկտեմբերի 04, 2022