Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Շահենը ԱԹՍ-ի հարվածը վերցնելով իր վրա՝ փրկել է զինակցի կյանքը. <<«Բերդի>> մենակատար Շահեն Գալստյան

Արցախյան պատերազմում զոհված Շահեն Գալստյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 15-ին, հրետանավոր էր: Ծառայել է Լուսակերտում, ծառայության ընթացքում ունեցել է խրախուսանքներ, արժանացել է երկու շքանշանների, կրտսեր սերժանտի։

Դեկտեմբերի 10, 2023
Մինչ օրս չեն պարզվել որդուս զոհվելու հանգամանքները․ Արման Ղուլյանի մարմինը գտել են զոհվելուց 5 ամիս անց

2020 թվականի օգոստոսի 11-ին, երբ Արման Ղուլյանը զորակոչվեց բանակ, մայրը՝ Հերմինե Աբելյանը, անընդհատ վատ կանխազգացումներ էր ունենում։ Որդու մասին ամեն անգամ խոսելիս արտասվում էր։ 2020-ի հուլիսին Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից երկար ժամանակ չէր անցել։ Հերմինեն մտավախություն է ունեցել, որ պատերազմ է սկսվելու։ Ամեն օր լրահոսն էր ստուգում՝ սրտի խորքում զգալով, որ նորից սահմանից պատերազմի լուր է լսելու։

Դեկտեմբերի 10, 2023
Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից մեկ տարի անց. Սարգսյանները չգիտեն՝ որտեղ է իրենց որդին

Մայրը՝ Աննա Մինասյանն ամեն օր որդու դարակից նրա վերնաշապիկն է հանում։ Մեկ օր էր հագել, չէր լվացել։

Մինչև հիմա ես էդ հոտը այս սառոշկայից եմ հանում, որ իմ երեխու հոտը զգամ, որ կարանամ ապրեմ, - ասում է Թոռնիկ Սարգսյանի մայրը։

Դեկտեմբերի 10, 2023
Իգորս վիրավոր վիճակում ասել է՝ 3 երեխա ունեմ, շուտ հանեք, որ ապրեմ․ զոհվածի կին

Երկու ժամ է տևել ամուսնուս մարտադաշտից հանելը, նույնիսկ երկու ընկերներն են վիրավորում ստացել, որպեսզի հանեն նրան․․․ ասում են՝ վիրավոր վիճակում միայն մի բան է կարողացել ասել՝ Երեք երեխա ունեմ, մի քիչ շուտ հանեք, որ ապրեմ

Դեկտեմբերի 10, 2023
Ասեց՝ պապա՛, չեմ գալու, աղջնակիս կնայես․ նկարիչ Աշոտ Ակողլյանը կամավոր էր, զոհվել է Մարտունիում՝ սիրահարված իր երկրին

36-ամյա նկարիչ Աշոտ Ակողլյանը պատերազմի լուրն իմանալուն պես անմիջապես կամավորագրվել և սեպտեմբերի 29-ից Մարտունի 2-րդում հայրենիքի պաշտպանության համար թեժ մարտերին է մասնակցել։ Հայրը՝ գեղանկարիչ Մարտին Ակողլյանը, պատմում է՝ որդին 44-օրյա պատերազմում զոհվել է, վիրավոր լինելով հանդերձ՝ մինչև վերջին վայրկյանը պայքար մղելով։

Նոյեմբերի 26, 2023
Հայոց անմահները

Բարձրահասակ, գեղեցիկ, անչափ խելացի և հայրենասեր, ահա այսպիսին էր մեր հերոսը։ Նա Աբրահամն է, իրական հայրենասերը և նվիրյալը, գիտելիքի հզոր զենքով և գեղեցիկ ժպիտով։ Ուժեղ կամք, հաստատակամություն, մտքի թռիչք… Ահա նրա որակական հատկանիշները:

Նոյեմբերի 26, 2023
Անմահ հերոս կապիտան Գեղամ Մեսրոպյան

Գեղամ Էդուարդի Մեսրոպյանը ծնվել է 1991 թ-ի փետրվարի 23-ին Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղում: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում ու անցել ծառայության Արցախում՝ Մարտունիում: Մոտոհրաձգային վաշտում էր ծառայում։

Նոյեմբերի 26, 2023
Պատերազմից առաջ զոդող էի, հիմա՝ լուսանկարիչ․ Մեսրոպ Սարիբեկյան․ Կյանքին ասել այո՛

Մեսրոպ Սարիբեկյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 8-ին  Երևանում։ Հայրը արցախյան առաջին պատերազմի մասնակից էր։ Երկար ժամանակ անհետ կորած էր համարվում, հետո՝ ըստ օրենքի, զոհվածների ցանկում գրանցեցին։ 

Նոյեմբերի 26, 2023
Պատերազմի դրվագներ. Սոս Մուքելյան

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղից քսանյոթամյա Սոս Մուքելյանը Արցախյան երրորդ պատերազմին մասնակցել է որպես պահեստազորային ծառայող: Սոսն ամուսնացած է, ունի մեկ երեխա: Ինչպես ինքն է ասում՝ հստակ զբաղմունք չունի։

Նոյեմբերի 26, 2023
Հուսիկի դրոշը պիտի ծածանվի

Այս անգամ ես Հայրենիքը թշնամուց պաշտպանելիս զոհված հերոսի քրոջ հետ եմ զրուցում: Կենսագրության մեջ կարդում եմ, որ կամավորական Հուսիկ Հովակիմյանը արտաշատցի է: Նույն հողուջրից ենք՝ ասում եմ Շուշանին: Հենց առաջին լուսանկարին նայելիս նկատում եմ տղայի նմանությունը Վազգեն Սարգսյանին: Վառվռուն, կրակով լի աչքեր, պայծառ, ցնծուն ժպիտ, վճռական, հաղթամարմին… Գեղեցիկ դիմագծերն ու դեմքին շատ սազող մորուքն էլ են նման:

Նոյեմբերի 18, 2023