
Բախտս բերեց այնքանով, որ արյունահոսող վերք չունեի, հակառակ դեպքում՝ մյուս տղաների նման, ես էլ չէի փրկվի։ Տղաներից շատերը, անգամ թեթև վիրավորները զոհվեցին հենց արնաքամ լինելով, որովհետև բուժօգնություն չէր հասնում, թշնամու դիպուկահարները թիրախավորում էին,-պատմում է Նորայրը։

Հրահատ Փայլակի Կարապետյանը ծնվել է 1983 թ-ի դեկտեմբերի 7-ին Սիսիանում: Սովորել է Սիսիանի թիվ 2 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է ԴՕՕՍԱՖ-ում՝ որպես վարորդ: 2001թ-ին զորակոչվել է բանակ: Ծառայության է անցել Էջմիածնում:

Լևոն ծնունդով Երևանից է, սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն ավարտելուց հետո մեկնել է Ջրական՝ սահմանին ծառայություն իրականացնելու։
Ծառայության երկրորդ տարում ամուսնացել է Մարիամի հետ, ևս 6 տարի սահմանին ծառայելուց հետո ընտանիքով վերադարձել Երևան։

Երգիչ, ազատամարտիկ Ամալյանը նաև մտորել է երկնքում իր որդու՝ կրտսեր Վարդանի և մեծ Վարդանի՝ Դուշմանի հանդիպման մասին, ասելով, որ չի պատկերացնում, թե այդ հանդիպման ժամանակ, ով ում ինչով կմեղադրի։

Շուտ արեք, մա՛մ, ավտոբուսը գնաց: Գնամ տղերքի մոտ: Թողնենք` թուրքն այստե՞ղ հասնի: Այս հարցը պետք է վերջնական լուծվի. մարտադաշտ մեկնելիս Ռոլանդի հրաժեշտի խոսքերն էին:

44-օրյայի հերոս Լևոն Սահակյանն առաջիկայում կվիրահատվի․ Լևոնի ողնաշարից կհեռացնեն պատերազմից մնացած բեկորները, ինչը հնարավորություն կտա արդեն հաջորդ՝ թվով 5-րդ վիրահատության ժամանակ երկաթներով ամրացնել ողերը։

Արա Սաֆարյանը Աբովյան քաղաքից էր։ Տղայի մայրն ազգությամբ ասորի է, հայրը՝ հայ։

Ծնվել է 1988թ. մայիսի 1-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Վերիշեն գյուղում: Հինգ տարեկան էր, երբ ճանաչեց թուրքին, երբ իմացավ, որ հարեւանը հիմա զինված է, ու ինքը պիտի մոր ուսերի վրայից ուշադիր նայի, որ նա դիմացի սար չհասնի...

Պատերազմում անմահացած հերոսների մասին դժվար է գրել, երբ ինքդ շատ թանկ մարդ ես կորցրել պատերազմում։ Կենդանի հերոսների մասին խոսելն էլ է դժվար, բայց առավել դժվար է նրանց հանդիպելն ու բաց աչքերով զրուցելը։ Մտածում ես՝ հարցադրումներում զգույշ լինել, ցավ չպատճառել, հետն էլ՝ մի քիչ ոգևորել նրանց։

Որդեկորույս մոր խնդրանքը Գյումրու քաղաքային իշխանությանը