
22 տարեկան Հայկ Ժամկոչյանը ծնվել է Նոր Հաճնում։ «Ես եմ» ծրագրի առաջին զինվորներից է։ Ծառայել է Ասկերանում, ապա՝ Խոջալուի զորամասում։ Ողնուղեղային վիրավորում է ստացել Հադրութում՝ Թութակի բարձունք կոչվող վայրում։ Հայրենիքի պաշտպանի վերականգողական կենտրոնում Հայկը ոչ միայն վերականգնողական բուժում է անցնում, այլև ձեռք է բերում մասնագիտական որոշ հմտություններ։

Ուրախ և ժպտերես Հայկազ Զավենի Մկրտչյանը ծնվել է Երևանում 2000 թվականի հոկտեմբերի 31-ին։ Ընտանիքի երկրորդ զավակն էր, ունի երկու քույր։ Հենց ավագ քրոջ՝ Արևիկի հետ էլ Հայկազը մի շարք չարաճճիություններ էր կազմակերպում։

Մալինցյան Արսեն Սամվելի․ ծնվել է 1973 թ․ մայիսի 10-ին Գորիսում։ Հիմնական կրթությունը ստացել է Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոցում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումում։

Բժշկական համալսարանում օրեր առաջ բացված պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակին փակցված է նաև Ստոմատոլոգիական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Կարո Հովագիմյանի անունը: Ի տարբերություն մյուս զոհված հերոսների՝ Կարոն Հայաստանում չէր ծնվել:

Արեգ Ազարյանի եւ Հերիքնազ Աղաջանյանի ընտանիքները Սիսիանի շրջանի Մորենի գյուղ են արտագաղթել 1992 թվականին` Շահումյանի շրջանից: 1994-ին Արեգի ծնողները տեղափոխվել են հարեւան` Նժդեհ գյուղ, ապրել, աշխատել, անասուն պահել, մեծացրել 5 զավակներին, որոնք բոլորն էլ ծնվել էին Շահումյանի Վերիշեն գյուղում:

Շահեն Բաբայանը 21 տարեկան է, ծնվել է Արարատի մարզի Եղեգնավան գյուղում։ Զորակոչվել է 2019-ի հունվարի 10-ին։ Ծառայել է Հադրութի շրջանի «Արա լեռ» կոչվող տարածքի զորամասում։ Պատերազմի ժամանակ կռվել է Ջրականում, Մարտունիում։ Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի մոտ էլ ԱԹՍ-ի հարվածից կորցրել է երկու ոտքը։

Ելենա Աբրահամյանը ընտանիքով վարձով ապրել է Մարտակերտում: Հիշում է, որ սեպտեմբերի 27-ին, երբ գնացել է աշխատանքի՝ Մարտակերտի պաշտպանականի ճաշարան, տեսել է, որ ճաշարանը գնդակոծված է։ Դրանից հետո Մարտակերտից տեղափոխվել են Ստեփանակերտ, իսկ տղան՝ դիրքեր։

Նա փորձում էր հասցնել արագ ապրել,-ասում է Դավիթ Մայիսի Քոչինյանի կինը՝ Լանա Քոչինյանը

2001թ.-ին Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում ծնված Միշա Արծրունի Հակոբյանը մեկն է այն հայորդիներից, ով հայրենիքի համար կռվում չխնայեց ամենաթանկը՝ կյանքը:

Հայրենիքի համար իր կյանքը տված Հայկ Ղուլյանը 19 տարեկան էր, Արցախի Շեխեր գյուղից: Սովորում էր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: